Ականանետերի, նռնականետերի ու ծանր զենքի օգտագործումն արդեն սովորական է դարձել մեր ընկալաման համար
BlogԿոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեռ մի քանի շաբաթ առաջ էի գրել, որ այն, ինչ դեռ անցած տարի անհավանական կամ էլ էքստրաօրդինար էր թվում շփման գծում տեղի ունեցող բախումների համատեքստում, շուտով սովորական բան է դառնալու մեր ընկալման համար, այդ թվում՝ ականանետերի ու այլ ծանր զենքերի գործածությունը։
Խնդրեմ, երեկվա բախումների համառոտ զեկույցից մեջ բերում.
«...հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց...»
Պատկերացնո՞ւմ եք, 123 անգամ ականանետից կրակ են բացել մեր զինվորների ուղղությամբ... գրեթե այքան, որքան կրակել են ծանր գնդացիրներից...
Բարեբախտաբար, մեր հակառակորդների ձեռքերն այն տեղից չեն աճում, ու էդքան ինտենսիվ կրակային ներգործության պարագայում մենք զոհեր ու վիրավորներ չենք ունեցել։ Երեկվա բախումների առանձնահատկությունը նրանում էր, որ դրանք տեղի էին ունենում ոչ գիշերվա քողի ներքո, ոչ էլ ինչ-որ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներգրավման դրվագ էր (դատելով դրանց պասիվությունից՝ դրանց սպեցնազում էլ մարդ չմնաց, էնքան չխփեցինք)։ Իմ հիշողության մեջ սա բացառիկ դեպք է նաև դրա համար, որ օրը ցերեկով է՛լ գնդացիրներից են կրակում, է՛լ ինքնաձիգներից, էլ ականանետերից, էլ նռնականետերից....
Ու հիմա այս միջադեպքով կարելի է ամրագրել էսկալացիայի նոր փուլի վերջնական կայացումը, որում բացի հրազենից՝ ականանետերի ու նռնականետերի կիրառությունն էլ սովորական բան է դառնում։ Մնում է տեսնել, թե այդ դինամիկայով երբ կհասնենք այն փուլին, երբ առանց ակտիվ ռազմավարական տեղաշարժերի կսկսեն կիրառել փողային հրետանի։ Խուճապահար լինել դրանից պետք չէ, որովհետև եթե սկսին՝ սկսին, կմնա միայն անհամարժեք պատասխանել, պետք է պարզապես պատրաստվել դրան հոգեբանորեն, որպեսզի դա չդառնա շոկ և կրկին փորձել գիտակցել, որ ստատուս քվոն կարծես թե սպառել է իրեն։