ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Ադրբեջանից Լապշինի արտահանձնմանը
ՔաղաքականությունԲաքվում ՌԴ դեսպանատունը անհրաժեշտ աջակցություն ցույց կտա Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, եթե նա հանձնելու խնդրանքով դիմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը:
«Դեսպանատունը կապ է պահպանում Ա.Լապշինի փաստաբանի եւ նրա ազգականների հետ: Մեզ իրավասու չենք համարում ադրբեջանական դատարանի վճիռը մեկնաբանելու համար: Դեսպանատունն իր իրավասության շրջանակում հետագայում եւս կմասնակցի Ա.Լապշինի իրավունքների պաշտպանությանը»,- հայտարարել է Ապաշկինը:
Մեկնաբանելով ՌԴ Լապշինին արտահանձնելու հնարավորությունը՝ դեսպանատան մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պայմանագիր է կնքվել դատապարտյալների փոխանցման մասին՝ պատիժն իրենց քաղաքացիության երկրում կրելու համար»:
«Եթե Ա.Լապշինը ցանկանա օգտվել այս պայմանագրով նախատեսված հնարավորությունից, ապա դեսպանատունը նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի»,- ընդգծել է նա:
2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը կշարունակի պաշտպանել Լապշինի իրավունքները: