Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»


Ես էլ եմ ուսանող եղել, սոված ու անփող դժվարություններ եմ հաղթահարել. Վահագն Գրիգորյան

Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում հումորի բացակայությանը, «32 ատամ»-ի հնարավոր վերադարձին ու թատրոնի խնդիրներին :

«Ես գիտեմ, որ հեռուստադիտողը սիրում է, որ արտիստը անընդհատ հիշեցնի իր մասին, բայց եթե այսօր եթերում չենք, դա չի նշանակում, որ գործունեություն չենք ծավալում: Այսօր մենք զբաղվում ենք թատրոնով, իսկ թատրոնը մի անհուն աշխարհ է, որտեղ հիմա շատ աշխատանքներ ենք անում, և ուղղակի ժամանակը չի բավականացնում հեռուստատեսային նախագծերի համար: Իհարկե, մտքեր կան, որ ապագայում նորից ստեղծենք հեռուստատեսային լավ արտադրանք, բայց հումորի մասով այսօր խնդիրը բարդացել է, քանի որ բոլորը սկսել են հումոր անել՝ սկսած մեր երկրի ամենալուրջ մարդկանցից, բոլորը անցան այդ դաշտ, արդյունքում մենք էլ որոշել ենք լուրջ գործունեությամբ զբաղվել, թեպետ մեր ներկայացումների մեջ կա երգիծանքն ու սուր միտքը, դա մեր գենետիկական կոդն է արդեն»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

«32 ատամ» հումորային ծրագրի հեռուստաեթերից հեռանալու պատճառների մասին Վահագը խոսելիս նշեց. «Երբ մեծանում ես, հումորն էլ է մեծանում, պահանջներդ էլ է մեծանում, միգուցե մեր հասարակությունը առայժմ պատրաստ չէ հումորը ընկալելուն, մեզ մոտ դեռ գործում է պարոդիա հասկացությունը, դրանից բխող մարդկանց պոռթկումները, «կպան ընձի, վրովս հումոր արին» որակները դեռ կան»:

Երկար տարիներ հեռուստաեթերից ծիծաղ պարգևած Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հեռուստատեսությամբ ներկայացվող հումորի վերաբերյալ տվեց իր գնահատականը. «Հումորի ընկալումը շատ լայն հասկացողություն է, ամեն մարդ իր մակարդակին հարիր հումոր է ման գալիս և ծիծաղում է այդ ամենի վրա: Պարտադիր չէ, որ իմ արած հումորի վրա ամբողջ Հայաստանը առավոտից երեկո ուշքի չգա, ես դրան չեմ էլ կարող հասնել, որովհետև դա հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա հեռուստաեթերում առկա հումորին՝ կասեմ հետևյալը՝ ինչպիսի կյանք, այդպիսի հումոր: Ես, երևի, ամենադժբախտ մարդկանցից եմ, քանի որ շատ դժվարությամբ եմ ծիծաղում, դա երևի գալիս է նաև մասնագիտությունից, քանի որ մի բան լսելիս գիտեմ, թե վերջն ինչ է ասվելու,- նշեց նա ու հավելեց,- ես ցավում եմ, որ նոր սերունդ չունենք, նոր երիտասարդը չկա ու նոր սուր միտքն անողը չկա, ինչը դարձյալ գալիս է կենսամակարդակից: Հումորով զբաղվելը սրա-նրա պարոդիան անելը չէ, հումոր ունենալու համար պետք է լինես կրթված, պետք է գիրք կարդաս, ֆիլմ նայես, թատրոն գնաս և ունենաս ուրույն մտածելակերպ, տեսանկյուն»:

Հարցին՝ ի տարբերություն տարիներ առաջվա, ինչո՞ւ է այսօր այսչափ քննադատվում հայկական հեռուստաեթերում առկա հումորը, Վահագը պատասխանեց. «Ժամանակին կար շատ մեծ ու լայն դպրոց, որտեղ պարտադիր չէր լինել դերասան, միայն հարկավոր էր ունենալ առողջ հումոր և այն ընկալելու հատկություն. խոսքս КВН-ի մասին է: Մենք վերջին սերունդն եք, ովքեր հավաքեցին պրոֆեսիոնալ КВН-ի խումբ, մենք բախտ ենք ունեցել դրա բեմից արտերկրում ներկայացնել հումոր ու ծանոթանալ արտերկրի օրինակներին, իսկ այսօրվա ԲՈՒՀ-երում սովորողը պարապ երիտասարդն է, ովքեր պատրաստ են գնալ այնտեղ, որտեղ հանրահավաք է»: Երիտասարդներին այս հարցում օգնելու ճանապարհը ռեժիսորի համար մեկն է. «Երիտասարդներին օգնելու համար մեր դռները մշտապես բաց են, ուղղակի իրենց կյանքը պետք է սկսվի դեռ բուհերից, բայց սա էլ գալիս է կենցաղից. ուսանողը մի թեթև անհոգություն պետք է ունենա, բայց նա այսօր իր դարդը շալակած, հազիվ ուսման և տան վարձի մասին մտածելով մի կերպ ապրում է, էլ ուր մնաց գնա մի հատ էլ КВН խաղա»,- շեշտեց Վահագն Գրիգորյանը ու հիշեց նաև ուսանողության տարիներին իր ապրած դժվարությունները. «Ես էլ եմ ուսանող եղել, սոված ու անփող դժվարություններ եմ հաղթահարել, բայց կոտրվելուց հետո ուժ եմ գտել ու պայքարել, որ նպատակներիս հասնեմ: Այսօրվա երիտասարդության գլխավոր խնդիրը ապագա չտեսնելն է, բոլորը մտածում են, թե լավ հիմա սա անեմ, բա հետո ինչ կլինի, ինչը սխալ է, պետք է ամեն դեպքում գործեն, մնացածը ապագան ցույց կտա: Շատ եմ ուզում, որ երիտասարդները ժամանակից շուտ չմեծանան, ուղղակի նրանք էլ այնքան մեղավոր չեն, քանի որ հիմա կա հացի խնդիր: Ես, օրինակ, այս ամենով զբաղվում եմ, քանի որ էլ ուրիշ բանով չեմ կարող զբաղվել, հույս ունեմ, որ մի օր ամեն բան կփոխվի, ես սպասում եմ հենց այդ նոր սերնդին»,- շեշտեց նա:

Անդրադառնալով թատրոնին՝ Վահագնը նկատեց, որ, ի տարբերություն հեռուստատեսությանը, թատրոնում մտքերն ավելի բարձր մակարդակի կարող են հասնել. «Հեռուստատեսությամբ շատ աշխատելու ժամանակ չի լինում, քանի որ կա եթերաժամանակին հավասար քայլելու անհրաժեշտություն, արդյունքում կարող են ներկայացվել մի օր լավ, մի օր վատ ծրագրեր, իսկ թատրոնը այդ ամենը զտում է, բեմ է դուրս գալիս փորձվածը, գրվածն ու մաքրագրվածը, ինչը գնահատվում է»,- նկատեց ռեժիսորն ու շրջանառված կարծիքների վերաբերյալ, ըստ որի թատրոն հաճախող հանդիսատեսի սակավություն կա, հանդես եկավ հայտարարությամբ. «Լավ բան անելու ժամանակն է, արեք ժամանակակից մի գործ, փոխեք գույներն ու ներկայացման ռիթմը և արդյունքը կտեսնեք: Ես խոնարհվում եմ մեր բոլոր մեծերի առաջ ու շատ շնորհակալ եմ նրանց լավ հիմքի համար, բայց փոխվում են ժամանակները, փոխվում ենք և մենք: Թատրոնը շատ ճկուն և առանց օրենքների միջավայր է, որտեղ ամեն բան պետք է լինի դինամիկ և ճաշակով»,- նշեց Վահագը:

Զրույցի ավարտին խոսելով որդում մասին՝ Վահագն Գրիգորյանը նշեց, որ նրա մեջ արդեն կա բեմի նկատմամբ հետաքրքրություններ. «Զբաղվում է պարով և սպորտով, իսկ հումորն էլ դե անպակաս է: Ի վերջո` մայրը պարուհի է, հայրն էլ գիշերը ուշ է տուն գալիս, ուզած թե չուզած արվեստի նկատմամբ հետաքրքրություն կունենա:

ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՎարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողով
Ամենադիտված