Թուրքիայի դեմ ճնշումները մեծանում են
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չինաստանը զգուշացրել է Թուրքիային և պահանջել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Ըստ թուրքական մամուլի` Թուրքիայում Չինաստանի դեսպանությունը գաղտնի գրություն է ուղարկել Թուրքիայի Անվտանգության գլխավոր տնօրինությանը, որում զգուշացրել է «Իսլամական պետության» շարքերում գտնվող ույղուր զինյալների կողմից Թուրքիայում չինական հաստատությունների դեմ հնարավոր ահաբեկչությունների մասին:
Դեսպանությունը հավանական է համարել Սիրիայից Թուրքիա անցնելու և ծայրահեղ իսլամական ույղուրների կողմից Չինաստանի դեսպանատան, հյուպատոսարանի, բիզնես կառույցների ու այլ հաստատությունների դեմ գործողությունները: Թուրքիայի ոստիկանույունն էլ տարածքային ստորաբաժանումներին հրահանգել է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: