Բելգիայի խորհրդարանը սկսել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները
Ուշադրության կենտրոնումԲելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ին սկսել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները։ Այդ մասին հաղորդում է Եվրոպական արդարության եւ ժողովրդավարության հայկական դաշնությունը։
Ելույթ ունենալով լսումների ժամանակ՝ պատգամավո Դենիս Դուկարմը հայտարարել է, թե վարչապետւ հստակ ասեց, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ «Նրանք սպանվել էին, քանի որ հայեր էին»,- ասել է նա։
Սոցիալիստ Ստեգան Կրուզնյերը ընդգծել է, թե իր կուսակցությունը միշտ ճանաչել է Ցեղասպանությունը, սակայն նաեւ կարծում է, թե հաշտեցում է պետք։
Բեգիայի խորհրդարանի պատգամավորներից Պիտեր դե Ռուվերը ամբիոնին հայտնվել էր անմոռուկի նշանով։
Նշենք, որ ավելի վաղ բանաձեւի նախագիծն ընդունել էր Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։