«Հոգեւոր» ցինիզմ
BlogՍերժ Կանայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Գարեգին Բ-ն մասնակցել է Գագիկ Ծառուկյանի յոթերորդ եկեղեցու հիմնարկեքին, որից հետո էլ մեկնել է «Փարավոն» զեխ կերուխումը շարունակելու ու տռզելու: Ընդ որում, քեֆչի ու կնամոլ, իր կերպարով հոգեւորի «ուսադիրները» ամեն քայլափոխի վարկաբեկող այս հովվապետը, հոխորտացել է, թե հաց ու ջուր չունեցող մարդիկ իրենց սովը հոգևոր արժեքների միջոցով կհագեցնեն:
Կարելի է մտածել, թե իր մարմնի պարարտությունը գոյացել է անմարդաբնակ անապատներում ու անլույս քարանձավներում ծոմ պահելուց ու ճգնելուց: Ի դեպ, սա այն կաթողիկոսն է, որը մի քանի տարի առաջ պատասխանելով վանքերի անմխիթար վիճակի մասին հարցին, ասել էր, թե Մայր աթոռը պատասխանատու չէ դաշտերում ու անտառներում գտնվող հուշարձանների համար: Ամեն դեպքում այս կաթողիկոսը համահունչ է ներկայիս իշխանություններին ու ներդաշնակ:
Թե չէ ո՞ր պարկեշտ Վեհափառը կնունքի տերտերի պես ամեն վետեռոկի սեղանից անպակաս կլինե՞ր...