Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Հայաստանն աշխարհի հետ իր հարաբերությունները կառուցել է շահերի հատման, և ոչ թե բախման սկզբունքով. Կարեն Բեքարյան

ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը գտնում է, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը չի կարող իր հետքը չթողնել ընդհանրապես տարածաշրջանի և, մասնավորապես, փոքր երկրների վրա:

«Աշխարհը դառնում է անհանգիստ, երբ երկու գերտերություններ մտնում են այդպիսի խորը հակասությունների կամ ճգնաժամի մեջ: Աշխարհում չեք գտնի որևէ երկիր, որ այդ ամենից չանհանգստանա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը և նշեց, որ բաժանարար գծերի ավելի հստակեցման խնդիր է առաջանում:

Ինչ վերաբերում է այդ ամենի՝ Հայաստանի վրա ազդեցությանը՝ Բեքարյանն ասաց. «Փորձը ցույց է տվել, որ առ այսօր ինչ տիպի էլ եղել են հակասությունները, դրանք չեն անդրադարձել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա` համանախագահների համատեղ աշխատանքի առումով: Առաջին հերթին հույս ունենանք, որ այս սրացման ալիքն էլ իր անդրադարձը չի ունենա: Եթե համանախագահության մեջ եղավ սրացում, հակասություններ` հենց բանակցային ձևաչափի մեջ, դա ոչ մի լավ բանի չի կարող բերել կոնֆլիկտի կարգավորման գործընթացին»:

Պատգամավորը նշեց, որ ընդհանրապես տարածաշրջանը «եփում» է և ոչ միայն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների սրման պատճառով:

Նա նկատեց, որ անմիջական հարևանությամբ՝ Թուրքիայում, լարվածության օջախ կա, ինչպես նաև սրվում են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, և բարդ է ասել, թե ինչ առումով և ինչպես այդ ամենը կանդրադառնա Հայաստանի վրա:

«Սա իր ածանցյալ անդրադարձերն է ունենում ողջ տարածաշրջանի վրա և լարվածության էլեմենտներ է պարունակում: Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերություններն աշխարհի հետ կառուցել է շահերի հատման, և ոչ թե բախման սկզբունքով, և երբ շահերի հատման սկզբունքով ես կառուցում քաղաքականությունը, ինչն ընդունվում է գործընկերների կողմից, ապա երբևէ չի կարող շահավետ լինել իրենց միջև լարումը»,-ասաց նա:

Կարեն Բեքարյանը նկատեց, որ Հայաստանն ունի դրական զարգացող հարաբերություններ կողմերից յուրաքանչյուրի հետ` ԱՄՆ-ի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Հետևաբար, այս ամենը Հայաստանի համար չի կարող լինել դրական և մենք լարվածության թուլացման առաջին շահագրգռված երկրներից ենք:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները տուժեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը, Կարեն Բեքարյանը պատասխանեց, որ ուղղակիորեն ոչ, իսկ անուղղակի դրսևորումներ կարող են լինել և բերել ինչ-ինչ հետևանքների: Նա օրինակ բերեց, որ տնտեսական առումով պատժամիջոցների քաղաքականությունը ածանցյալ ձևով չի կարող չանդրադառնալ մեզ վրա: «Ես հույս ունեմ, որ ողջամտությունը հաղթելու է և ինչ-որ եզրեր կգտնվեն, որոնց վրա կկառուցվեն կամուրջներ, որովհետև չեմ կարծում, որ  կողմերից որևէ մեկը չի գիտակցում, որ սա որևէ լավ բանի չի բերելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, պատգամավորն ասաց, որ որտեղ ուժերը հերիքեն, հնարավորությունները թույլ տան, Հայաստանը բոլոր հնարավոր եղանակներով պետք է նպաստի այդ լարվածության թուլացմանը: Բեքարյանը միաժամանակ նկատեց, որ նման խնդիրների համար Հայաստանը փոքր երկիր է:

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը
Ամենադիտված