Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Լևոն Մնացականյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ համբերության բաժակը լցվել է, զիջումներ չեն լինելու. Գ. Իսագուլյան

Հասարակություն

Ադրբեջանին պետք է պատժել՝ ցույց տալով, որ հայկական կողմի համբերության բաժակը լցվել է, տեղի տալու ցանկության չունի և ցանկացած սադրանք Ադրբեջանի համար ծանր  հետևանքներ է ունենալու: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ հավելով, որ հենց սա է նկատի ունեցել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարելով, եթե նոր  հարձակում լինի, ջախջախիչ հակադարձման ենք անցնելու, ընդլայնելու ենք, այսօրվա գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը և անվտանգության գոտու խորությունը, միանշանակ, 2016թ–ի ապրիլին  հակառակորդի հսկողության տակ անցած սահմանափակ հենակետերը վերականգնվելու են:

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ Լևոն Մնացականյանի հայտարարության նման  հայտարարություններ արվել են նաև ԱՀ, ՀՀ նախագահների կողմից հատկապես 2016-ի ապրիլյան գործողություններից հետո:

«Նախագահի այն հայտարարությունը, որ աչք չի թարթի Իսկանդերը օգտագործելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ևս այդ մասին է խոսում, պարզապես Լևոն Մնացականյանը ուղիղ տեքստով և շատ հստակ ի լուր ոչ միայն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի հանրությանը, այլև բոլորի, հատկապես միջազգային հանրությանը, արցախյան հիմնախնդրով զբաղվողներին ասաց, որ Ադրբեջանին այս անգամ չենք ներելու»,- ընդգծեց նա:

Գառնիկ Իսագուլյանը չբացառեց նաև, որ Լևոն Մնացականյանը նախազգուշացնում է մոտ ժամանակահատվածում պատերազմական գործողությունների վերսկսման մասին՝ ելնելով Ադրբեջանի վարքագծից:

«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, բացի ռազմատենչ հայտարարություններից անցել է նաև գործողություների։ Իրեն թվում է, որ Իսրայելից  5 մլրդ-ի զենք է գնել, համարյա նույնքան ՌԴ-ից, կարող է լայնամասշտաբ գործողությունների դիմել և լուծել իր առաջ դրված խնդիրը: Բայց ինչպես ապրիլին չհաջողեց, հիմա էլ չի հաջողելու, իրենք տասնապատիկ ավելի զոհեր ունեցան, բայց իհարկե մեզ համար ամեն մի զոհը թանկ է»,– ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում էլ հայկական կողմն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք միշտ պատրաստ ենք խաղաղության՝ անսալով Ադրբեջանի խնդրանքներին կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց հակառակորդի վարքագիծը չփոխվեց:

«Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ մինչև ապրիլյանի դեպքերը ադրբեջանական կողմը Կասպրշիկի միջոցով խնդրել էր, որպեսզի իրենց Ռամադանի օրերին հայկական կողմն ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանն ամիսը լավ անցկացնի, բայց հենց իրենք էին գնացել ուխտադրուժ գործողություններին, ինչ-որ տեղ փորձել էինք հավատալ  Ադրբեջանին հավատալ բայց...»,- ասաց նա: 

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և թե՛ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին Արցախում ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը: «Ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն բերելու է անկանխատեսելի հետևանքների և անվտանգության պարատդրող կարգավիճակը, որը այսօր ունի Արցախը, կվերածվի սպառողի»,- շեշտեց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ առանց արտաքին ուժի ներկայության Արցախը կարողանում է իր անվտանգությունն ապահովել՝ համապատասխան ենթակառուցվածքները կան, դեռ 90-ականներին կարողացավ հաղթել Ադրբեջանին պարտադրված պատերազմում:

«Այսօր մեր տարածաշրջանում այսօր անվտանգությունն ու կայունությունը պահպանում է հենց Արցախը»- շեշտեց նա:

Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց, որ հայկական կողմը խաղաղության ձգտելով արդեն իսկ իրականացնում է նաև կանխարգելիչ, պատժիչ գործողություններ:


Մանրամասները՝տեսանյութում

 

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամենադիտված