Տնտեսությունը զարգացրեք, հետո ինչքան ուզում եք եկեղեցի կառուցեք
BlogՀամլետ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եկեղեցի գնում եմ, Աստծուն հավատում եմ: Բայց չի կարելի այսքան եկեղեցի կառուցել, ամեն ինչին չափ ու սահման կա: Ամեն մեկ եկեղեցու վրա ներդրված գումարը կարող էր լիներ մեկ գործարան որտեղ կաշխատեն հարյուրավոր մարդիկ, այդ գործարանը հումք նյութեր կգներ մյուս գործարաններից, ֆերմերներից, կարտահաներ ապրանքը, գումար կգար երկիր, շահույթ կստանար և նոր ներդրումներ կարվեր և այսպես շարունակ, իսկ դուք գիտեք էլ ուրիշ ինչպես է զարգանում տնտեսությունը?:
Ես չպետք է ասեմ, թե մենք եկեղեցիների պակաս ունենք, թե ոչ, բայց իրականում պետք է բոլորը վերանայեն իրենց և եկեղեցին և նվիրաբերողները, քանի որ սա ճիշտ քաղաքականություն չէ, տնտեսությունը զարգացրեք, հետո ինչքան ուզում եք եկեղեցի կառուցեք: