Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ


10 գիրք, որ նախորդ դարում արգելված էր կարդալ

Կային ժամանակներ, որ իշխանավորների համար անցանկալի հեղինակների անունն իսկ տալը մեծ ռիսկ էր, նրանց գրքերն ընթերցելը՝ քրեական հանցանք: 20-րդ դարում արգելված գրքերը 21-րդ դարի ընթերցողի սեղանին են՝ առանց խոչընդոտի:

Օլդոս Հաքսլի
«Սքանչելի նոր աշխարհ», 1932

Պատկերացրե´ք մի աշխարհ, որում սինթետիկ ապրանքների միջոցով լուծված է սովի խնդիրը, բոլորը կուշտ են ու գոհ: Ամուսնության կարիք էլ չկա: Այստեղ էլ բոլորը կուշտ և գոհ են, քանի որ սեռական մերձեցումից հետո երեխայի ծնվելու «վտանգ» չկա: Նոր աշխարհում երեխաները կամ, ավելի ճիշտ է ասել, «նոր միավորները» լույս աշխարհ են գալիս հատուկ ինկուբատորներում: Հաքսլին իր ստեղծագործությունը համարում էր ապագայի մասին գըրված գիրք: Բայց դա ապագա էր 1932 թվականի համար: Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի վրա առաջինը արգելք դրեց Իռլանդիան: Պատճառը երեխաների ծննդի անբնական մեթոդն էր:


brave new world cover

Ջոն Սթայնբեք
«Ցասման ողկույզները», 1939

Մեծ դեպրեսիան հետք է թողել ոչ միայն Ամերիկայի պատմության, այլ նաև ամերիկյան գրականության մեջ, և ամենից երևացող վառ կետը Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է: Երբեմնի բերրի հողը չորանում է, իսկ բանկը, որը տարիներով վարձով էր տալիս այն բնակիչներին, խստացնում է պայմանները: Սթայնբեքի զգացմունքայնությունը չափազանց ազդեցիկ է: Նա առաջին հերթին անկեղծ է ընթերցողի հետ: Ու հենց դրա պատճառով էլ արժանացել է գրաքննադատների խիստ գնահատականին: Հրատարակվելուց հետո վեպը հայտնվեց արգելքի տակ` իրականությունը «չափազանցված ցույց տալու» համար:


steinbeck

Հենրի Միլլեր
«Խեցգետնի արևադարձը», 1934

1930-ականների Ֆրանսիան է: Գլխավոր հերոսը հենց հեղինակն է: Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները:
Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ: Սա անդունդ է: Բուլվարային առու է: Փտելու նախապայման է: Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»: Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում: Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը:


Tropic-of-Cancer-Henry-Miller

Կուրտ Վոնեգուտ
«Սպանդանոց համար 5», 1969

Գրքի հերոսը` Բիլի Պիլիգրիմը, հեղինակի ալտեր էգոն է: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արդենների ճակատամարտի ընթացքում ապակողմնորոշվում է և հայտնվում գերմանական գերության մեջ: Նրան պահում են Դրեզդենի հին` 5-րդ սպանդանոցում: Քաղաքի հրետակոծման ժամանակ Բիլին, բախտակից ընկերներն ու պահակները թաքնվում են սպանդանոցի խորը նկուղում, որտեղ գրքի հերոսն ականատես է լինում իր իսկ մահվանը: ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Սպանդանոց համար 5»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:


Slaughterhouse 5

Ֆրանց Կաֆկա
«Կերպարանափոխություն», 1915

Գրեգոր Զամզան, որի ուսերին էր ծնողներին ու քրոջը պահելու հոգսը, մի օր արթնանում է ու հասկանում, որ վերածվել է մի հսկայական, զարհուրելի միջատի: Ժամանակի ընթացքում հարազատները մոռանում են սենյակում փակված Գրեգորի մասին, որը երբևէ մարդ էր եղել:
Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը հնարավոր չէր գտնել ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության գրադարաններում գաղափարական նկատառումով: Կաֆկայի վեպի վրա արգելքի պիտակ էր դրել նաև Չեխոսլովակիան, քանի որ Կաֆկան հրաժարվում էր գրել չեխերեն` նախընտրելով գերմաներենը:


metamorphosis__franz_kafka

Վլադիմիր Նաբոկով
«Լոլիտա», 1955

Հյումբերտը սեռական մղում ունի Նոր Անգլիայի մի բնակչուհու 12-ամյա դստեր նկատմամբ: Ամուսնանում է մոր հետ, որպեսզի քողարկի աղջկա հանդեպ ունեցած զգացմունքները:
Երբ «Սանդեյ էսքպրես»-ի խմբագիրը կարդաց Նաբոկովի «Լոլիտա»-ի մասին, այն անվանեց ամենակեղտոտ գիրքը, որ երբևէ ընթերցել էր: Հրատարակչությունը գրքի բոլոր օրինակները հանեց վաճառքից պոռնոգրաֆիկ բնույթի համար: Լույս տեսնելուց մեկ տարի անց Ֆրանսիան նույնպես Նաբոկովի ստեղծագործությունը համարեց զազրելի ու արգելքի նշան դրեց վրան: Սակայն «Լոլիտա»-ն առանց որևէ խոչընդոտի հայտնվեց ամերիկյան գրախանութներում:


lolita

Սթիվեն Չբոսկի
«Լուռումունջ լինելու առավելությունները», 1999

Հեղինակը ոգեշնչվել է Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում» վեպից: Չբոսկին պատմում է Չարլի անունով տղայի մասին, որը նամակներ է գրում իր անոնիմ ընկերոջը և նկարագրում է իր կյանքը` թմրանյութեր, սեռական ոտնձգություններ, բռնություն: Ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան էպիստոլյար ժանրի այս վեպը սեռական ակտերի և բռնության տեսարանների համար արգելել է ազատ վաճառքի դնել գրախանութներում:


steph

Չինուա Աչեբե
«Կործանում», 1958

Նույնիսկ Բուքերյան մրցանակը Աչեբեին չպաշտպանեց ցենզուրայի արգելքից: Աֆրիկյան գրականության ամենահայտնի ներկայացուցիչը պատմում է ցեղապետ և ըմբշամարտի չեմպիոն Օկոնկվոյի մասին: Դեպքերը ծավալվում են Նիգերիայի 9-րդ (հորինված) նահանգում: Աչեբեն անխնա ճշտությամբ նկարագրում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի բրիտանական գաղութատիրության և քրիստոնյա միսիոներների կործանարար ազդեցությունը ավանդապահ աֆրիկյան հասարակության վրա: Չինոա Աչեբեն հանդգնել էր իրերն իրենց անունով կոչել, այդ պատճառով նրա վեպը չէր կարելի ընթերցել Բրիտանիայում: «Կործանում»-ը մինչև այսօր չի կարելի գնել Մալայզիայում:


adeche

Բրեթ Իսթոն Էլիս
«Ամերիկյան խելագարություն», 1991

Այս գիրքը խորհուրդ չի տրվում թույլ նյարդեր ունեցող մարդկանց: Հաջողակ բիզնեսմեն ու սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանը ապրում է 80-ականների Նյու Յորքում: Հենց այնտեղ, որտեղ 7 կին մահացել էին երկար ու տանջալից, 7 տղամարդ` արագ ու գրեթե առանց ցավի: Մեկին մաշկազերծել էին, մյուսին` գամել, երրորդին` գլխատել, մյուսին էլ` մասնատել: «Ամերիկյան խելագարությունը» քառորդ մասով բախկացած է բռնության տեսարաններից: «Սայմոն և Շուստեր» հրատարկչությունը, որն Էլիսին գրքի համար 300 հազար դոլար ավանս էր վճարել, 1991-ին հրաժարվեց հրատարակել գիրքը, քանի որ աշխատակցուհիները սպառնացել էին բողոքի ակցիաներ անցկացնել: Եվ երբ գրական քննադատները «Ամերիկյան խելագարություն»-ը միաբերան հայտարարեցին քստմնելի գրվածք, Հոլիվուդը դրա հիման վրա ֆիլմ նկարեց: Կինոժապավենն ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով խելագար մարդասպանի տպագիր պատմությունը ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում: Գլխավոր դերում Քրիստիան Բեյլն էր: Ճիշտ է, կինոժապավենն ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով խելագար մարդասպանի տպագիր պատմությունն ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում: Փոխարենը Էլիսի «խելագարը» կանադացի սերիական մարդասպան Փոլ Բերնարդոյի ոգեշնչման աղբյուրն էր:


american-psycho

Սալման Ռուշդի
«Սատանայական բանաստեղծություններ», 1988

Գիրքը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Այն ժամանակակից հընդիկ ներգաղթյալի մասին է: Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում: Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում մահմեդական ճնշիչ բարքերի ներքո: Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների: Նույնիսկ իսլամական ֆետվան վերացնելուց հետո` վերջերս, երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ Երկրորդի խրտվիլակները: Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար:
Եթե Վենեսուելայում Ձեզ տեսնեն այս գիրքը կարդալիս, 15 ամսվա ազատազրկումից դժվար թե խուսափեք: Ճապոնիայում օրենքով տուգանք է սահմանված «Սատանայական բանաստեղծություններ»-ը վաճառողների համար: ԱՄՆ-ոմ մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված էին հրաժարվել վաճառել Ռուշդիի գիրքը: Այս գրքում չկա իսլամը վիրավորող որևէ բառ: Պարզապես, ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի վեպն էլ ամենից շատ քննարկվածն է ու ամենից քիչ ընթերցվածը:


rudshi

Աղբյուրը՝ newmag.am

 

Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը
Ամենադիտված