Տեսչական ստուգումները «cancel» կարվեն
BlogՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երբեմն տարատեսակ տեսչական ստուգումները կարող են բացասաբար ազդել տնտեսվարողների գործունեության վրա, այդ իսկ պատճառով հարկավոր է լինում «շունչ քաշելու» ժամանակ տալ նրանց:
Վերջին շրջնում հաճախակիացել էին նման խնդրի բախված գործարարների բողոքները: Այսօր վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ՝ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ տեսչական ստուգումները կես տարով դադարեցնելու վերաբերյալ:
Որոշման գլխավոր նպատակն է անհարկի միջամտությունները բացառումը և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելը: