Կիսամյակն առանց առանց տեսչական ստուգումների
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ժամանակ առ ժամանակ տարբեր տեսչական մարմինների կողմից տեղի են ունենում տարատեսակ ստուգումներ: Բնականաբար ստուգումների նպատակն է զգաստության մեջ պահել տնտեսվարողներին և թույլ չտալ դուրս գալ օրինական դաշտից:
Այնուամենայնիվ, հաճախակի ստուգումները կարող են բացասական հետևանքների հանգեցնել: Նման հաճախակի ստուգումների հետևանքով նվազում է տնտեսվարողի աշխատաժամանակը, ինչպես նաև առաջանում է ճնշվածության սինդրոմ:
Նման խնդիրներից խուսափելու համար գործադիր մարմինը որոշում կայացրեց վեց ամսով հետաձգել տեսչական ստուգումները: Այս որոշումը նպատակ ունի ստեղծված տնտեսական իրավաիճակում ազատել գործարարներին լրացուցիչ լարվածությունից: