Կառավարությունում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացաման ընթացքը
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացման ընթացքը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուները զեկուցել են կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, անդրադարձել որոշ խնդիրների ու ներկայացրել դրանց լուծման տարբերակներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և հանձնարարել լրացուցիչ քննարկել բաց մնացած բոլոր հարցերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ: