Կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամիսներ առաջ նախակրթական հաստատություններում արձանագրված թունավորման դեպքերից հետո վարչապետի հրամանով մանկապարտեզներում սահմանվեց խիստ վերահսկողություն:
Ներկայումս արդեն կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը: Ընդանուր առմամբ ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:
Բացի սանիտարահիգիենիկ պայմանների պահանջներին չհամապատասխանելուց, մանկապարտեզները փակվել են նաև անխափան ջրամատակարարման բացակայության պատճառով: Առաջնային ուշադրություն է դարձվոմ սննդամթերքի մատակարարման գործընթացին:
Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները: