Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


«Արի տո՞ւն» թե՞ «Գնա՛ թոշակի»

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սոցիալական դժվարին իրավիճակում գտնվող բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնական խնդիրներից մեկն է: պատճառները շատ են. սկսած նրանից, որ համաձայն ուսումնասիրությունների` աղքատ ընտանիքների եկամուտների 10-15 %-ը ծախսվում է միայն էլեկտրաէներգիայի վրա, վերջացրած, որ այն ունենում է շղթայական ազդեցություն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հարցում: Եվ այս պայմաններում ամենևին պատահական չէ, որ հասարակությունն ընդվզում է ոչ թե խայտառակ էներգետիկ համակարգ և կառավարիչներ ունենալու, այլ գնաճի դեմ: Ստեղծվում է զավեշտալի իրավիճակ. հանրային ծառայությունները հարամող հանձնաժողովը հայտարարում է հերթական գնաճի մասին, հասարակությունն սկսում է ընդվզել, իսկ հիմնական պատասխանատուն` էներգետիկայի նախարարությունը, հյուրի կարգավիիճակով կողքից հետևում իրադարձություններին, կարծես ինքը չէ այս ամենի մեղավորը:

Դեռևս 2014 թվականին, երբ գրանցվեց էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը, պատկան կառույցներն ստիպված էին ընդունել, որ համակարգում կան լուրջ ճեղքվածքներ, ընդունել, որ համակարգը կառավարվել է վատ, բայց քանի որ էներգետիկայի նախարարություն իսպառ բացակայում էր, խնդիրն իբրև թե փոխվեց գնաճով, ի դեպ առանց կառավիչների փոփոխության: Բոլորն ստիպված էին ընդունել, որ համակարգում կան լուրջ խնդիրներ, որ պետությունը չունի էներգետիկ սուվերենություն, չի կարողանում որոշել էներգետիկ սեկտորի զարգացման ուղղությունները, առավել ևս, համահունչ դարձնել տնտեսական զարգացման հեռանկարների հետ: Բոլորը գիտակցում էին, որ թանկացումն ընդամենը համակարգի աշխատանքը պահելու և ոչ զարգացնելու համար է, անգամ եթե իրականացվի որևէ ներդրում, վերջինս չի իրականացվելու նոր հզորությունների ստեղծման համար:

Բոլորն էին գիտակցում, որ համակարգն իրեն սպառել է թե’ ֆիզիկապես, և թե’ բարոյապես: Հասկացան, որ համակարգն ուղղակի քայքայվում է, ակտիվներն ամորտիզացվում են, ևս մեկ քայլով մոտենում ենք փլուզմանը, բայց … 

Էներգետիկայի նախարարությունն անգամ հարկ չհամարեց խոսել խնդիրների մասին, և նույնը շարունակվում է այսօր: Եվ սա այն դեպքում, երբ փոխվել էր համակարգի ողջ փիլիսոփայությունը, քանզի ըստ էության ժամանակին ռուսական կողմի հիմնական նպատակն էր օգտագործել Հայաստանի դրվածքային հզորությունները, արտադրել էլեկտրաէներգիա, ավելցուկը վաճառել հարևան երկրներին` Վրաստան, Իրան, Թուրքիա: Ներկայումս այդ երկրներն ունեն սեփական հզորություններ, ավելին` անգամ Ադրբեջանը կարող էր Թուրքիային ավելի էժան էլեկտրաէներգիա վաճառել, քան Հայաստանը, և հետևաբար էներգետիկ համակարգում այլևս չկար քաղաքականություն և համակարգը գործում էր իրավիճակային, իսկ էներգետիկայի նախարարությունը շարունակում է լռել: 
Հայաստանում այսօր արտադրվում և սպառվում է ավելի քիչ, քան 6 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա: Համեմատության համար` Խորհրդային Հայաստանում` 14-14.5 մլրդ կվ/ժ: Մեկ շնչին բաժին է ընկնում ավելի քիչ, քան 1500 կվ/ժ, մինչդեռ օրինակ Շվեյցարիայում կազմում է 8000 կվ/ժ, էներգետիկ աղքատությունն օր օրի խորանում է, իսկ էներգետիկայի նախարարությունը լռում:

Հ.Գ.
Այսքանից հետո կարծում եմ պետք է միայն ավելացնել. «Արի տուն» ծրագրի փոխարեն, սփյուռքի նախարարությունն իսկապես ազգանվեր գործ կանի, եթե իրականացնի «Գնա՛ թոշակի» ծրագիրը: Առավել ևս, որ էներգետիկայի նախարար, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը վաղուց արդեն Հայաստանում հատել է թոշակի տարիքը: Երվանդ Զախարյանի քանդած Երևանը հիշում ենք բոլորս և դեռ երկար կհիշենք, քանզի դժվար թե հնարավոր լինի արագ վերականգնել, առավել ևս այս տեմպերով, և ամենևին կարիք չկա, որ հիմա էլ փլուզվի էներգետիկ համակարգը, եթե իհարկե արդեն իսկ փլուզված չէ: Փրկենք գոնե այն, ինչ մնացել է:

Հ.Գ.Գ.
Հարգելի՛ տիկին Հրանուշ Հակոբյան, պատրաստ եմ ողջունել Ձեր նախարարության նախաձեռնությունը, ավելին` դառնալ վերջինիս հիմնական քարոզողը: Սկսե՛ք, ի վերջո «Գնա՛ թոշակի» ծրագիրը, ավելին պատրաստ եմ միջամտել, որպեսզի ծրագրի մասնակիցներին տրամադրվի ավելի բարձր կենսաթոշակ: Այդ պարագայում համաձայն եմ անգամ, որ սփյուռքից ուղարկված հազար դոլլարները տրամադրվեն ծրագրով հեռացածներին:

 
Ազգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում
Ամենադիտված