Լրացուցիչ ապահովագրական հատկացումներ զինծառայողներին
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զինծառայողների համար սահմանված են ապահովագրական հատկացումներ, որոնք տրվում են ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ մահանալու դեպքում: Գումարը կազմեւմ է երկու միլիոն դրամ: Ինչ վերաբերում է ծառայողական պարտականություններ կատարելուն, ապա այստեղ գումարը կազմում է մեկ միլիոն դրամ:
Ներկայումս կատարվելու են փոփոխություններ, ըստ որի վերը նշվածհատկացումները ավելանալու են: Մասնավորապես, զինծառայողների ընտանիքներին 1-ին խմբի զինհաշմանդամների համար տարեկան տրվող գումարը կազմելու է 3.000.000 դրամ' ներկայիս 2.730.000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի զինհաշմանդամների համար' 9,600.000 դրամ' ներկայիս 8.736.000 դրամի փոխարեն, իսկ ինչ վերաբերում է 3-րդ խմբի զինհաշմանդամներին, ապա այստեղ 32.214.000 դրամի փոխարեն տրվելու է 35,400.000 դրամ:
Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրամադրվող միանվագ ապահովագրական գումարներն առաջարկվող չափերով վճարելու դեպքում կպահանջվի լրացուցիչ կպահանջվի 4.320.000 դրամ: Խոսելով ընդանուր փոփոխությունների տարեկան գումարից, պետք է նշել, որ դրանք իրագործելու համար հարկավոր կլինի լրացուցիչ 29.390.000 դրամ: