Ստուգող մարմինների միջամտությունները կարգելվեն
Ուշադրության կենտրոնումԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաճախակիորեն տեղի ունեցող տեսչական ստուգումները անհարմարություններ էին պատճառում տնտեսվարողներին և որոշ դեպքերում անգամ խոչընդոտում էին բնական աշխատանքին:
Այս հարցին այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի հենց սկզբում խոսեց Վարչապետը: Նա ասաց, որ պետք է լսել տնտեսվարողների բողոքները և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները:
Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ հանձնարարությունը ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակ ունի: