Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Երևանում հայրը մի քանի անգամ բռնաբարել, խոշտանգել է իր 15-ամյա դստերը՝ նախապես նրան «զարգացնելով» «պոռնո» ֆիլմերի համատեղ դիտումներով

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

43-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրված իր անչափահաս՝ 15 տարեկան աղջկան մի քանի անգամ բռնաբարելու համար: Արթուրը կալանքի տակ էր 2014 թվականի օգոստոսի 12-ից:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին Արթուր Հ.-ն իրենց տանը 16 տարին չբոլորած դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ «լկտի զրույցներ է տարել, անպարկեշտ կերպով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է սեռական օրգանները…»:

Բացի այդ, 2014 թվականի հունիս-հուլիսին Արթուր Հ.-ն խոշտանգել է անչափահաս, իրենից նյութական կախվածության մեջ գտնվող նույն դստերը՝ նրան «պարբերաբար ծեծելու, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ աղջկա շփումները երկար ժամանակով սահմանափակելու և արգելելու միջոցով, ուղղակի դիտավորությամբ բազմանգամյա ցավ, մարմնական ու հոգեկան երկարատև տառապանքներ է պատճառել նրան»:

2014 թվականի հուլիսի կեսերին Արթուր Հ.-ն իր անձնական մեքենայով ամայի տարածք է տարել դստերը, «նրա հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով, նրա կամքին հակառակ ու բռնություն գործադրելով…՝ ձեռքերից բռնելով, բերանը փակելով, սպառնալիքներ տալով»՝ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ:

Մի քանի օր անց Արթուր Հ.-ն դստերը բռնաբարել է իրենց բնակարանում: Եվս մի քանի օր անց իրենց բնակարանում մեկ անգամ էլ է բռնաբարել աղջկան:

Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:

Արթուր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի հետ հիմնականում հաշտ է ապրել: Երբեմն կնոջ հետ վեճեր է ունեցել կենցաղային հարցերով:

2014 թվականի ապրիլին իմացել է, որ կրտսեր դուստրը՝ Ալվարդը (անունը փոխված է), համացանցով շփվում է «Պաշ» անունով մի տղայի հետ, ով բնակվում էր իր ավագ դստեր ու նրա ամուսնու ընտանիքում:

Ինքը նկատել է, որ ավագ դուստրը այդ տղայի հետ նույնիսկ ամուսնու բացակայությամբ քնում է նույն սենյակում: Դրա համար դիտողություն է արել դստերը, իսկ նա սպառնացել է, որ եթե Պաշի հետ կապված նորից դիտողություն անի, իր համար լավ չի լինի:

Ինքը փեսայի հետ էլ է խոսել, բայց նա ասել է, թե դա իրենց անձնական գործն է, թող ուրիշներին չհետաքրքրի:

Ինքը չի հաշտվել ավագ դստեր վարքագծի հետ, անընդհատ նախատել է նրան, իսկ նա սպառնացել է, թե իր «գլխին սարքելու է»:

Ավագ դուստրը իրեն տվել է ամենավերջին հայհոյանքները:

Ահա թե ինչու ինքը կրտսեր դստերը՝ Ալվարդին, թույլ չի տվել, որ նա շփվի ավագ քրոջ հետ, գնա նրանց տուն: Բացի այդ՝ այնտեղ է եղել Պաշը, ում հետ Ալվարդը համացանցով սիրային գրագրություն էր անում: Երբ ինքը նկատել է դա, Ալվարդին ստիպել է, որ փակի «Օդնոկլասնիկի» կայքում բացած անձնական էջը:

2014 թվականի մարտից մինչև մայիս ինքն աշխատել է Ռուսաստանում:

Հայաստան վերադառնալուց հետո ավագ դստեր հետ իր հարաբերությունները շարունակել են լարված մնալ: Ինքը զգացել է, որ դարձել է դստեր «թիվ մեկ թշնամին», իր դիտողությունները նրան հանել են հունից:

Ինքը շատ ավելի է զայրացել, երբ ավագ դուստրը Ալվարդին օրերով պահել է իրենց տանը, այն էլ՝ Պաշի հետ նույն հարկի տակ: Ավագ դուստրն իրեն ասել է, թե լավ է անում…

2014 թվականի հուլիսի18-ին ինքը պայմանավորվել էր Ալվարդի հետ, որ տուն կգնա ու նրա հետ դուրս կգան՝ շալվար գնելու: Ինքը տուն է գնացել, բայց Ալվարդը տանը չի եղել:

Կնոջը հարցրել է՝ ո՞ւր է Ալվարդը, կինը պատասխանել է, թե չգիտի:

Ինքը երեք ժամ շարունակ իրենց քաղաքում փնտրել է դստերը, չի գտել:

Երեկոյան գնացել է ավագ դստեր տուն: Մեղադրել է, որ նա կապ ունի Ալվարդի անհետացման հարցում:

Ինքը ցանկացել է ոստիկանությունում հայտարարություն տալ, որ Ալվարդը կորել է, կինն ու մայրը չեն թողել, ասել են՝ աղջկա անունը վատ ձևով դուրս կգա…

Հուլիսի 28-ին պարզել է, որ Ալվարդը քրոջ տանն է: Զանգահարել է ավագ դստերը, ջղայնացել է նրա վրա, վիճել է նրա հետ, ասել է՝ Ալվարդին պիտի տանի բժշկական ստուգման…

Ավագ դստեր ու նրա ամուսնու հետ ինքը խոսակցություն է ունեցել նաև առանձին տեսակցության ժամանակ, ամայի վայրում: Մի քանի անգամ հարվածել է փեսայի դեմքին: Նա էլ իրեն ճանկռել է: Ինքն ընկել ու վնասել է ծունկը:

Իսկ երբ տուն է վերադարձել, իմացել է, որ իր աղջիկները դիմել են ոստիկանություն և «շառ են արել» իր վրա: Իր կարծիքով՝ նրանք այդպես են արել, որ ազատվեն իրենից ու ազատ կյանք վարեն: Փոքր աղջիկն ընկել է ավագի ազդեցության տակ: Ինքը կրտսեր դստերը չի ծեծել, մարմնական, հոգեկան տառապանքներ չի պատճառել: Հնարավոր է՝ դաստիարակչական ձևով մի հայրական ապտակ հասցրած լինի…

Դատարանում Արթուր Հ.-ն ասել է՝ այո, ինքը ծեծել է Ալվարդին, քանի որ նա սոցիալական կայքերում շփվում էր ավագ դստեր տանն ապրող Պաշի հետ: Վերջինիս ինքը չի հավանել, դեմ է եղել նրանց հարաբերություններին: Ինքը «դաստիարակչական ապտակներ է հասցրել» Ալվարդին, ինքը նրա նկատմամբ անբարո գործողություններ չի կատարել: Դատարանից Արթուրը խնդրել է արդարացման դատավճիռ կայացնել:

1999թվականի սեպտեմբերին ծնված անչափահաս տուժող Ալվարդը հայտնել է, որ դպրոցական է: Հայրը նախկինում դատապարտված է եղել: Իր դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են մայրը, ավագ քույրը, տատիկը:

Քույրը ամուսնացել է 2012 թվականին:

Իրենց ընտանիքում մշտապես եղել անհաշտ հարաբերություններ: Հայրն ու մայրը հաճախ են վիճել իրար հետ:

Հայրը միշտ շատ խիստ է եղել իր նկատմամբ, արգելել է խաղալ կամ այլ կերպ շփվել բակի տղաների հետ, չի թողել, որ տանից մենակ դուրս գա: Պատահել է՝ գնացել է խանութ ու մի քիչ ուշացել է՝ հայրը ծեծել է դրա համար: Նա իրեն չի թույլատրել նաև ընկերուհիների հետ շփվել:

Ինքը հորը չի սիրել, վախեցել է նրանից:

2013 թվականի դեկտեմբերին եղել են դեպքեր, երբ հայրն իրեն կանչել է ննջասենյակ՝ իբր առանձին խոսելու: Նա դուռը փակել է, նստել է իր կողքին, բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել պոռնովիդեոներ:

Ինքը չի ցանկացել նայել, գլուխը շրջել, թքել է: Հայրն ասել է, թե վիդեոների գործողությունները վերջում իր հետ է անելու, ցուցադրում է, որ ինքը սովորի: Այդ վիդեոները ցուցադրելու ժամանակ հայրը շոյել է իրեն, հպվել իր մարմնին:

Հայրը սպառնացել է, որ եթե ինքն այդ մասին մեկնումեկին ասի, նա այդ անձին վնաս կտա:

2014 թվականի մայիսին Ռուսաստանից վերադառնալով՝ հայրը իրեն մի քանի անգամ նորից պոռնովիդեոներ է ցուցադրել, անպարկեշտ թեմաներով զրուցել է իր հետ, հպվել է մարմնին, շոյել է: Հայրը ստիպել է, որ ինքը նայի վիդեոները:

Հուլիս ամսին՝ ինքը կոնկրետ օրը չի հիշում, հայրը հորաքրոջ որդուն մեքենայով տուն տանելու ժամանակ իրեն ձայն է տվել ու ստիպել է մեքենա նստել: Ինքը վախեցել ու նստել է:

Հորաքրոջ տղային տուն են տարել: Հետո մի ամայի տեղ հայրը ստիպել է, որ ինքն անցնի մեքենայի հետևի նստատեղ, նա էլ նստել է իր կողքին, զոռով հանել է իր շորերը՝ գոտկատեղից ներքև: Իր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ ասելով, թե այնպես անում, որ կուսաթաղանթը չվնասի: Սերմնահեղուկը թափել է իր ոտքերին… Մեքենայի միջից մի կարմիր շոր է հանել, ասել է՝ մաքրի սերմնահեղուկը: Այդ շորի կտորը նա հետո մեքենայի պատուհանից դեն է նետել:

Իրենք հագնվել ու վերադարձել են տուն: Հայրը սպառնացել է, որ ինքը ոչ ոքի չասի: Ինքը վախեցել ու բան չի ասել:

Մի քանի օր հետո ինքն ու հայրը տանը մենակ են եղել: Հայրը նույն բանը իր կամքին հակառակ արել է՝ իրեն գցելով մահճակալի վրա:

Մի անգամ էլ է դա կրկնվել, երբ տանը դարձյալ մենակ են եղել:

Իսկ երբ հաջորդ անգամ հայրն իրեն ասել է, որ շորտիկ հագնի, քանի որ միասին տեղ են գնալու, ինքը տանից փախել ու գնացել է ամուսնացած քրոջ տուն: Քրոջը մանրամասն պատմել է կատարվածը: Սկզբում մտածել են՝ ոստիկանություն չհայտնեն, խղճացել են հորը: Բայց իրեն փնտրելու ժամանակ հայրը եկել է քրոջ տուն, սպառնացել է: Քույրն էլ վրդովվել ու զանգել է իրավապահներին:

2014 թվականի սեպտեմբերի 19-ին տուժող Ալվարդը լրացուցիչ ցուցմունք է տվել՝ ասելով, թե ինքը ստել ու վարկաբեկել է հորը՝ նրա վրա զայրացած լինելու պատճառով:

Հոր վերաբերմունքից ինքը զզվել էր, նա չէր թողնում ոչ ոքի հետ շփվել: Ինքը փախել է ավագ քրոջ տուն, նրան խաբել, սուտ բաներ է պատմել, իբր հայրը իր նկատմամբ վատ բաներ է արել: Սկզբնական ցուցմունքը տալու ժամանակ ինքը «լցված է եղել» հոր նկատմամբ, սուտ ցուցմունք է տվել հոր դեմ: Հետո իր «խղճի վրա ազդել է»: Եթե իր ասածները ճիշտ լինեին, ինքը հենց առաջին անգամից հետո կդիմեր ոստիկանություն:

Հետագա ցուցմունքներում էլ Ալվարդը նշել է, թե հոր նկատմամբ ատելություն է զգացել, հայրը ծեծել է իրեն, արգելքներ է դրել իր առաջ, ինքը ցանկացել է հորից հեռու լինել, չի իմացել՝ ինչ ձևով ազատվի հորից: Չի մտածել, որ հորը կկալանավորեն: Հետո է հասկացել, որ չի կարելի ոստիկաններին ստել:

Ինքը չի ցանկանում, որ հայրը իր սուտ ցուցմունքով դատվի: Հայրը դաժան է եղել նաև մոր ու ավագ քրոջ նկատմամբ…

Գործի նախաքննության ավարտական փուլում Ալվարդը դիմում է հասցեագրել մարզի դատախազություն, պնդել է, որ հայրը միայն ծեծել է իրեն, ուրիշ ոչինչ չի արել…

Դատարանում Ալվարդը նշել է, որ ստել է, սխալ ցուցմունքներ է տվել՝ հորը մեղադրելով: Խնդրել է իրեն ներել սուտ ցուցմունքներ տալու համար, չպատժել ու ազատ արձակել հորը:

Ալվարդի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, դատարանում հրաժարվել է ամուսնու դեմ ցուցմունքներ տալուց: Միայն ասել է, թե Արթուրը խիստ հայր է եղել, ծեծել է աղջիկներին: Ինքը նախաքննության սկզբում հավատացել է Ալվարդի ասածներին, հետո Ալվարդն իրեն ասել է, որ ստել է, հորից վիրավորված է եղել…

Դատարանում հետազոտվել են Արթուրի ու նրա դուստրերի առերես հարցաքննությունների արձանագրությունները՝ աղջիկները պնդել են, որ հայրը կրտսեր դստերը ոչ միայն ծեծել, նաև սեռական բռնության է ենթարկել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ալվարդի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ: Դատաբժիշկը, ելնելով կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքային առանձնահատկությունից, եզրակացրել է, որ չի բացառվում՝ սեռական հարաբերություն ունենալու հնարավորությունը՝ առանց կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտելու:

Արթուր Հ.-ի հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են «Էրոտիկա» անվանումով բազմաթիվ ֆայլեր:

Նրա մեքենայի պաստառի վրա հայտնաբերվել է հետք, որը կարող էր Արթուրի սերմնահեղուկից առաջանալ:

Դատարանը հաստատված է գնահատել Արթուր Հ.-ին առաջադրված բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ երեք դրվագով հարազատ դստերը բռնաբարելու մեղադրանքը:

Արթուր Հ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալ Արթուրն ու տուժողը՝ նրա դուստրը:

Երկուսի պահանջն էլ նույնն էր՝ դատավճիռը հիմնված է ամբաստանյալի դստեր սուտ ցուցմունքի վրա, ամբաստանյալն անմեղ է, պետք է մեղադրական դատավճիռը բեկանել, կայացնել արդարացման դատավճիռ կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով «հետքննության»:

Վերաքննիչ դատարանում նշանակված առաջին նիստը հետաձգվել էր՝ տուժողի օրինական ներկայացուցչի՝ մայրիկի՝ դատարան չներկայանալու պատճառով:

Տուժող աղջիկը դատարանին պարզաբանել էր, թե մայրը աշխատում է, չի կարող ժամանակ գտնել ու մերձմայրաքաղաքային բնակավայրից ներկայանալ վերաքննիչ դատարան:

Դատարանը պարզաբանել էր, որ որպես անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ՝ մայրը պարտավոր է ներկայանալ դատարան:

Դատական այս նիստին մայրուաղջիկ ներկայացել էին ու պնդեցին, թե աղջիկը, զայրացած լինելով հոր վրա, նման սուտ հաղորդում է տվել:

Բայց թե ինչպես է անչափահաս աղջիկը, ում կուսաթաղանթը նույնիսկ խախտված չէ, բռնաբարության ու անառակաբարո գործողությունների բազմաթիվ մանրամասներ նշել ու չբավարարվելով մեկ դրվագով՝ ինչու է ներկայացրել նույն հանցավոր արարքի մի քանի դրվագներ, հիմնավոր պարզաբանում չտրվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված վերաքննիչ բողոքները՝ հաստատված գնահատելով Արթուր Հ.-ի մեղքը առաջադրված բոլոր մեղադրանքներում:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 10 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամենադիտված