Մեր կյանքի որ ոլորտը դիտարկես՝ հայտնվում ես միջնադարում...
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր կյանքի որ ոլորտը դիտարկես՝ հայտնվում ես միջնադարում. դա կապիտալի նախնական կուտակումն է, երբ հարևանդ թքած ունի քո վրա հանուն10-20 դրամի կամ բակի մի կտոր հողի, դա քաղաքականություն է, որի հիմնական բնորոշ գիծը կեղծիքն է՝ ընտրություններում կամ ժողովրդավարության իմիտացիայում, դա «քյառթու» երիտասարդության հայտնվելն է, որն ավելի հետամնաց է, քան իմ երիտասարդ տարիներին, դա եկեղեցաշինությունն է՝ այն էլ միջնադարյան ոճով, դա ժողովրդի և պետության, իմա՝ նույն ժողովրդի հաշվին գերհարստացած, այդ թվում՝ իրենց կամ իրենց հարազատների պաշտոններն օգտագործած, և նույն ժողովրդին բարեգործության անվան տակ փշրանքներ մատուցած մի բուռ սրիկաններն են:
Դա նրանց թուլեքն են, որ միջնադարյան ֆեոդալի ծառաների նման քծնում են իրենց տերերին, սակայն հասարակ մարդկանց հարստահարում են ոնց կարողանում են: Եվ մենք դժբախտաբար ապրում ենք հենց այս ժամանակահատվածում և հենց այս երկրում, երբ միաժամանակ կա ինտերնետ և կա հնարավորություն տեսնելու, թե ինչպես են ապրում նորմալ մարդիկ նորմալ երկրներում... ցավալի է...