Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


«Մեծ հետույքն ու հաստ ոտքերը իմ ճաշակով չեն». Անի Լուպեն՝ բարեկազմ լինելու իր գաղտնիքի մասին

Life.panorama.am-ը գրում է .

Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Անի Լուպեն ավելորդ քաշը հիվանդագին է ընդունում: Իր խոսքով՝ նա ամեն առավոտ կանգնում է կշեռքին՝ հաստատելու անխախտ քաշը, ավելին՝ լոգանք ընդունելուց հետո մազերը չորացնում է, որպեսզի թաց մազերը կշիռն անգամ գրամներով ավել ցույց չտա:

«Քանի որ մասնագիտությամբ դերասանուհի եմ, պետք է միշտ ներկայանալի լինեմ: Չգիտեմ, եթե բեմի մարդ չլինեի, դարձյալ այս կերպ հիվանդագին կմոտենայի, թե ոչ, բայց այսօր փաստն այս է: Ես շատ խիստ եմ ինքս իմ նկատմամբ, բացի այդ, բնավորությունիցս ելնելով, չեմ կարողանում բավարարվել ունեցածով, ինձ համար միշտ ամեն ինչ քիչ է ու ես անդադար ձգտում եմ ավելիին: Այս պարագայում ևս, երբ հասնում եմ ցանկալի կշռի, էլի մտածում եմ ավելի նիհարելու մասին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Անի Լուպեն 55 կգ է կշռում: Իր խոսքով՝ իրեն այս քաշում լավ է զգում, սակայն իր երազած կազմվածքի չափանիշներն այլ են.

«Ինձ համար իդեալական է համարվում մոդելների կառուցվածքը, որոնք ունեն բարակ ու ծուռ ոտքեր և չափազանց նիհար են: Այսօր ակտուալ գեղեցիկ կազմվածքի չափանիշները՝ մեծ հետույքն ու հաստ ոտքերը,  իմ ճաշակով չեն: Թեև գենետիկաս ինձ նման կազմվածք չի տվել»,- մանրամասնեց Անին:

Անի Լուպեն նշեց, որ իր կյանքում հաճախ է դիետաների դիմում. «Ես հաճախ եմ սննդակարգիս հետևում, բայց խիստ ռեժիմով չեմ պահում դրանք: Հաճախ սպիտակուցային դիետա եմ պահում, ժամանակ առ ժամանակ հետևում եմ նաև հանրահայտ դիետոլոգ Պիեր Դյուկանի առաջարկած սննդակարգին, ով ևս սպիտակուցային դիետա է առաջարկում: Միաժամանակ՝ պետք է խոստովանեմ, որ շաբաթներ ձգվող դիետենարի կեսից մշտապես շեղվում եմ: Իրականում, կարծում եմ՝ ճիշտ է հետևել սննդակարգին ու պարզապես առողջ սնվել՝ հրաժարվելով խմորից, քաղցրից և տապականերից: Ի դեպ՝ աշխատանքիս բնույթից ելնելով՝ հաճախ եմ ստիպված լինում ուշ ժամերի ուտել, թեև աշխատում եմ թեթև սնվել այդ ժամանակ: Դիետաների մասին խոսելիս նշեմ նաև, որ կինը պետք է իր օրգանիզմն ու մարմինը լավ ճանաչի, նա պետք է կարողանա հասկանալ, թե բազմաթիվ դիետաներից իրեն ո՞րն է օգնում, որը՝ ոչ: Ես չեմ հավատում, որ մեկ ամսում կարելի է մեծ քաշ կորցնել, հնարավոր լինելու դեպքում էլ հաստատ շատ արագ կրկին կավելցնես քաշդ, երբ թողնես տվյալ դիետան: Այսինքն՝ շատ կարևոր է կամքի ուժ ունենալ և պարզապես ճիշտ սնվել»,- պատմեց դերասանուհին:

Անի Լուպեն վստահ է՝ դիետաներով կարելի է նիհարել, բայց գեղեցիկ մարմին ունենալու համար պետք է հաճախել մարզասրահ: Դերասանուհին շաբաթը երեք անգամ այցելում է ֆիթնես ակումբ ու խոստովանում, որ այդպես ոչ միայն կազմվածքն է պահպանում, այլև ինքնազգացողությունն է լավանում:

Անկախ դիետաներից, մարզասրահ հաճախելու քանակից և կշռից՝ Անի Լուպեի համար կինն իրեն գեղեցիկ է զգում, երբ սիրված է. «Մարմնի կառուցվածքը կապ չունի, կինն իրեն գեղեցիկ է զգում, երբ սիրված է, երբ իր տղամարդը ևս հիանում է իրենով ու հաճախ է այդ մասին բարձրաձայնում: Իհարկե, գալիս է մի տարիք, որ կինը կայանում է և տղամարդու խոսքից այնքան էլ կախվածություն չի ունենում, բայց յուրաքանչյուր տարիքում էլ հաճելի է, երբ կինը զգում է, որ իր տղամարդու համար ամենագեղեցիկն է: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քաշը դրա հետ կապ չունի, կրկնում եմ՝ այն ինձ պետք է՝ մասնագիտությունից ելնելով: Գեղեցկության համար երջանկություն է պետք՝ պարզ երջանկություն, ու սա փորձված մեթոդ է»,- ավարտեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Այս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում
Ամենադիտված