Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


«Ես գիտեի, որ կհասնեմ նպատակիս»

Bravo.am-ը գրում է . 

«Ես գիտեի, որ կհասնեմ նպատակիս»

Հայաստանյան ժամանցային հեռուստաընկերության սիրված հաղորդավարների հետ մեր զրույցը տեղի ունեցավ նորապսակների բնակարանում: Ամենուր ծաղիկներ էին, հարսանեկան հիշողություններ ու հյուրեր, հյուրեր եւ շնորհավորանքներ: Հոկտեմբերի 30-ին իմիջային, նաեւ ավտոաշխարհում սպասված հարսանիք էր: «Դար 21» հեռուստաընկերության «Իմիջ կոդ» եւ «Երաժշտական խաչմերուկ» հաղորդումների վարողներ Յանան եւ Սուրենը օրհնություն ստացան Սուրբ Զորավոր եկեղեցում:

Յանայի եւ Սուրոյի հարսանիքը
Յանայի եւ Սուրոյի հարսանիքը
 



Զույգը նոր է վերադարձել Եգիպտոսից: Ամուսնական ճանապարհորդությունն ավարտվեց. ազդարավում է նոր կյանքի սկիզբը: Իսկ ամեն բան սկսվեց...

- Ե՞րբ ավտոմեքենաների մասին ամեն ինչ իմացող Սուրենը հանկարծ գերվեց Յանայի գեղեցկությամբ ու հասկացավ, որ «իմիջային» Յանան այն արքայադուստրն է, ում համար կարող է սպիտակ ձի հեծնել:

Սուրեն. - Դե, բոլորը գիտեն, որ միասին ենք աշխատում եւ մի օր ուղղակի սիրահարվեցի Յանային: Հետո մտերմության քայլեր ձեռնարկեցի: Սկզբում Յանան ինձ անգամ բարեւ էլ չէր տալիս, ու մի անգամ ասացի, որ, եթե տեսնում ես ինձ, գոնե բարեւի, հա՞: Հետո բարեւեց ու այդ բարեւն էր, որ չպիտի տար. հենց բարեւեց` ամուսնացանք :)

Յանա. - Երբ մարդիկ իրար սիրում են, հասկանում են, ուրիշ ոչինչ հարկավոր չէ: «Պաշտոնական առաջարկություն` արի ընկերություն անենք», «Ես քեզ սիրում եմ» ու այս կարգի քայլեր չեն եղել: Պարզապես, ամուր սերն ինքնաբերաբար հանգեցրեց մեր ընկերությանը, որի սկիզբը պաշտոնապես համարում ենք փետրվարի 14-ը: Սուրենն ասաց` ես քեզ շատ եմ սիրում եւ չեմ կարող առանց քեզ ապրել: Բայց մինչ այդ ասեմ, թե ինչու չէի բարեւում: Կարծիք կա, թե Սուրենը կնամոլ է, եւ երբ աշխատանքի ընդունվեցի, բոլորի հետ շփվում էի, բացի Սուրենից: Խուսափում էի, որ հանկարծ իմ մասին էլ չմտածեն, թե` վա¯յ, Յանան բոլորի նման գերվեց Սուրենով եւ այլն... Այդպես գործի էի գնում-գալիս ու չէի բարեւում: Մի անգամ Սուրենը հարցրեց` Յա'ն, ինչի՞ չես բարեւում, ասացի` լավ, սրանից հետո կբարեւեմ: Հաջորդը օրը բարեւեցի, երրորդ օրը աշխատակիցները մոտենում են, համբուրում եմ, բարեւում ենք իրար, մեկ էլ Սուրենը` Յա°ն, բա ինչի՞ ինձ էլ չես համբուրում: Ասացի` ինչո՞ւ համբուրեմ, ու այդպես չհամբուրեցի նրան: Որոշ ժամանակ անց հասկացա, որ ինձ ուրիշ կերպ է վերաբերվում, քան մյուս աղջիկներին: Այդպես ամեն բան լրջացավ:

Յանայի եւ Սուրոյի հարսանիքը
Յանայի եւ Սուրոյի հարսանիքը
 



Սուրեն. - Հա, ամեն վայրկյանը մեկ նկարում էի:

Յանա. - Երբ տեսա, որ ամեն բան լրջանում է, հասկացա, որ այն տղան չէ, ում մասին այդպիսի ասեկոսեներ են պտտվում: Փետրվարի 14-ին Սուրենն ինձ հրավիրեց Հայկոյի համերգին: Այդ օրվանից մտերմացանք: Չնայած մինչ այդ էլ էր ասում, որ սիրում է ինձ, ես էլ էի գաղտնի խոստովանում, որ զգացմունք ունեմ իր հանդեպ: 2009-ի հոկտեմբերի 20-ին նշանվեցինք, նույն ամսվա 25-ին կնքվեցինք, իսկ 30-ին տեղի ունեցավ մեր հարսանիքը:

Սուրեն. - Ես գիտեի, որ կհասնեմ իմ նպատակին, ուղղակի մինչ այդ մտածում էի` արժե՞ հասնել դրան ու մտածում էի, որ եթե Յանայի հետ չեմ ամուսնանալու, անգամ մտերմություն անել պետք չէ: Չէի ցանկանում խաբել նրան, հատկապես, երբ տրամադրված էր, որ իբր ես խաբելու եմ` տարածված ասեկոսեների պատճառով: Բայց սերը հաղթեց եւ ունեցավ իր տրամաբանական ավարտը:

- Մի փոքր կպատմե՞ք, թե երրորդ աչքից հեռու որտե՞ղ էիք հանդիպում:

Յանա. - Մեր աշխատավայրը Հրազդանի կիրճում է ու մեր ամենօրյա ճանապարհն այդտեղով է անցնում: Ճանապարհին (Դավիթաշենի կամրջի տակ) կա մի շատ գողտրիկ վայր` ջրվեժներ, ծառեր, ու մենք շատ հաճախ Սուրենի հետ գնում էինք խանութ, սուրճ էինք գնում, քաղցրավենիք, ամանով ելակ, գնում նստում էինք ջրի մոտ ու սկսում զրուցել, երազել... Շատ անգամ քաղաքից դուրս էինք գնում կամ ոչ մարդաշատ վայրեր: Հիմա, երբ ունենք մեր բնակարանը եւ ինչ վերադարձել ենք ամուսնական ճանապարհորդությունից, տանից դուրս չենք եկել: Աշխատանքից տուն ենք գալիս ու վերջ... բլորը հիմա հյուրընկալվում են մեզ:

Սուրեն. - Շատ մեծ սիրով եմ ապրել այդ օրերը, ինչը անմոռանալի հուշ է, ու երբ հետ եմ նայում, կարծես երկար տարիներ են անցել, այնինչ դեռ չենք էլ բոլորել մեր սիրո մեկ տարին:

Յանայի եւ Սուրոյի հարսանիքը
Յանայի եւ Սուրոյի հարսանիքը
 



- Սեր, խենթություններ... ի՞նչ ես արել Յանայի համար:

Սուրեն. - Ես տեղով խենթ եմ...

Յանա. - Արել է, արել... :) Մի անգամ, երբ խուսափում էի Սուրենի հետ շփումներից ու ինքս ինձ ուզում էի համոզել, որ Սուրենը փոխվում է, որ այն տղան չի, ում ներկայացրել էին (ասեմ, հիմա, առավել եւս, Սուրենը տան տղամարդ է դարձել), ամեն օր ու գիշեր sms-ներ էր գրում, բայց ես չէի պատասխանում: Եվ... երբ չէի պատասխանում, զանգում էր, չէի վերցնում, անցնում է մի ժամանակ, նա հա գրում է, գրում, գրում... գիշերվա ժամը չորսն է դառնում: Նորից զանգում է, չգիտեմ ինչու, պատասխանում եմ: Պարզվում է` այդքան ժամանակ, երբ գրելիս է լինում նամակները, մեքենան վարելով հասնում է Նոյեմբերյան: Ցուրտ եղանակ էր, մութ, խոսում է հետս ու ասում, որ Նոյեմբերյանում է: Այդ օրը մնացել է այնտեղ, քնել մեքենայում: Մենք ամբողջ գիշեր խոսեցինք իրար հետ: Զգացի, որ ինչ գժություն ասես` կանի, դրանից հետո սկսեցի ընդհանրապես այլ կերպ վերաբերվել մեր հարաբերություններին: Մեկ էլ ամեն գիշեր` ժամը չորսին կամ հինգին, մի մեծ, գրեթե իմ հասակի չափ վարդ էր բերում ու դնում մեքենայիս բռնակին, վրան իր օծանելիքից էր ցանում ու հեռանում: Առավոտյան զարթնում էի ու տեսնում, որ վարդը սառել է

Շարունակությունը՝ այստեղ : 

Այս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում
Ամենադիտված