Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին


«Կնոջս շատ եմ նեղացրել , դա է ինձ ցավեցնում». Ձախ Հարnւթը նոր երգ nւնի` նվիրված կնոջ hիշատակին

Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը, տարիների դադարից հետո վաղը մենահամերգ կունենա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Նա կարոտով սպասում է երևանյան մենահամերգին, հանդիսատեսն էլ` իրեն։ Այս մասին է վկայում այն փաստը, որ երգչի մենահամերգի տոմսերը, գրեթե, սպառվել են։

 

 

 

Ձախ Հարութն անակնկալներով լի մենահամերգ է խոստանում։ Tert.am Life–ը հետևել է երգչի փորձին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներն ու հարցազրույցը։

 

 

 

–Պարոն Փամբուկչյան, Սպիտակի երկրաշարժից հետո Դուք մեկուկես ամսում 28 համերգ ունեցաք Երևանում։ Դա աննախադեպ երևույթ էր, ռեկորդակիր երգիչ եք համարվում։ Տարիների դադարից հետո կրկին ելույթ եք ունենալու Երևանի հանդիսատեսի համար։ Ի՞նչ զգացողություններ ունեք, ի՞նչ է փոխվել։

 

 

 

– Մեկուկես ամսում 28 համերգ նույն քաղաքում. նման բան չի եղել, կարծում եմ` չի էլ լինի։ Հայաստանից գնալուցս 15 տարի հետո վերադարձել էի և դա առաջին ելույթս էր Երևանում։ Ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Հիմա ժամանակներն են փոխվել, բայց ժողովրդի սերը նույնն է։

 

 

Ինձ համար շատ ուրախալի է, որ նոր սերունդն ինձ ընդունում է նույն սիրով և էնտուզիազմով։ Փոքր երեխաներն ինձ տեսնում են, ասում են` Ձախ Հարութը։ Ոչ միայն անունս գիտեն, այլև մականունս։ Դա նշանակում է, որ իմ տարիների աշխատանքն իզուր չի անցել, բոլոր երգերը տեղ են հասել։ Նոր սերունդը մեծանում է հայկական երգերի ներքո։ Եթե ճանաչում են, ուրեմն տանը խոսել են իմ մասին։

 

Մենք տրամադրված ենք լավ մթնոլորտ ստեղծել։ Տրամադրությունս շատ բարձր է։ 4-5 օր է` սկսել ենք փորձերը։ Ինչպես տեսաք, փորձերը հիանալի են անցնում, հրաշալի նվագախումբ է հավաքվել` երգերս վերարտադրում են այնպես, ինչպես տարիներ շարունակ ձայնագրել եմ։

 

 

–Տեղյակ ենք, որ համերգին հնչելու է Ձեր և Սիրուշոյի զուգերգը։ Այստեղ նկատեցինք նաև Ռազմիկ Ամյանին, Քրիստինե Պեպելյանին, Զարուհի Բաբայանին։ Իրենց հետ ի՞նչզուգերգեր են սպասվում։

 

–Քրիստինե Պեպելյանի հետ առաջին անգամ ենք կատարելու մեր դուետը։ Իմ  «Տարիներ կսահեն» երգն ենք կատարում միասին։ Ռազմիկ Ամյանի հետ կատարելու եմ այն երգը, որով տարիներ շարունակ արել ենք իմ համերգների բացումները` «Իմ Երևանը»։ Եթե այդ երգը չերգեմ, ժողովուրդն ինձ կխեղդի։ Այս երգն էլ ենք առաջին անգամ երգելու բեմում։

 

Զարուհի Բաբայանն առանձին երգ է կատարելու։

 

«Անցիր, այ գետակ» երգը  ձայնագրել եմ 26-27 տարի հետ, բայց վերջին տարիներին կատարեցի Արմենչիկի հետ։ Քանի որ նա հիմա Հայաստանում չէ,  մենակ կկատարեմ այն։

 

Բոլոր գաղտնիքները բացահայտել չեմ ուզում։ Մյուս հյուրերը թող անակնկալ լինեն ժողովրդի համար։

 

 

–Երբ գալիս եք Հայաստան, սիրում եք զբոսնել Երևանով։ Այս անգամ հասցնո՞ւմ եք` հաշվի առնելով համերգի նախապատրաստական աշխատանքները, փորձերը։

 

–Այո, երեկոյան` փորձերից հետո, քայլում եմ Երևանով։ Ընդհանրապես սիրում եմ քայլել, վազել, սպորտով զբաղվել, բայց էստեղ դա ավելի հաճելի է։ Ամեն քայլափոխին ինձ մի անակնկալ է սպասվում։

 

Մոտ 10 օր է` էստեղ եմ։ Քաղաքում տեսնում եմ ժողովրդի տրամադրվածությունը։ Մենք էլ ենք ոգևորությամբ սպասում համերգին։

 

Սա իմ քաղաքն է, իմ հայրենիքը։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել, պիտի ապրեմ իմ ժողովրդի հետ։ Չնայած արտերկրում եմ` հոգով–սրտով միշտ իմ հայրենիքի հետ եմ։

 

–Ձեր որդին պետք է Ձեզ հետ գար հայաստանյան համերգին, սակայն չեկավ, ինչո՞ւ։

 

– Այսպիսի համերգներին տղաս միշտ գալիս է ինձ հետ, սակայն առաջիկայում ԱՄՆ–ում էլ համերգ ունեմ։ Իմ էնտեղի համերգի պատասխանատվությունն իր վրա է, դրա  համար չկարողացավ գալ։

 

 

–Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ հիմա էլ շարունակում եք զրուցել ձեր կնոջ հետ, երբեմն նրան բողոքում եք ձեր որդուց։ Աշխատանքային առումով բողոքներ ունենո՞ւմ եք։

 

–Իմ միակ բողոքն իրենից անձնական է։ Ես ուզում եմ նա ամուսնանա։ Տղաս հասել է մի տարիքի, երբ պետք է ամուսնացած լիներ, բայց իր մայրիկի կորուստը ես էլ, ինքն էլ շատ  դժվար տարանք։

 

Ինքն իսկապես լավ տղա է։ Ես իրեն մաքուր եմ մեծացրել. Միացյալ Նահանգները ծայրահեղության երկիր է։ Լավը շատ լավ է, վատն էլ` շատ վատ։ Մարդն այնտեղ կարող է կորչել, սակայն իմ որդին մաքուր հայ մեծացավ։ Ես իր համար լավ հայր եմ եղել, ինքն ինձ համար` լավ զավակ։ Միակ ցանկությունս ու բողոքս այն է, որ ամուսնանա։ Ուզում եմ  աղջիկ ունենա, անունը դնեմ Ռուզաննա։ Այդպես ես կհանգստանայի։

 

–Այդ երազանքի մասին տարիներ շարունակ խոսում եք։ Ձեր միա՞կ երազանքն է։

 

–Այո։ Իմ բոլոր ցանկություններն իրականացել են, իմ աշխատանքի շնորհիվ ամեն ինչի հասել եմ։ Միակ անկատար ցանկությունս դա է։

 

 

–Ձեր որդու հետ կարողանո՞ւմ եք ընկերներ լինել։
–Մենք ընկերներ ենք։ Այլ տարբերակ չկա, որովհետև մեր գերդաստանից ես ու ինքն ենք  մնացել։ Մենք իրար ունենք։ Ես ունեմ իրեն և իմ ժողովրդին, որը հավատարիմ է եղել ինձ, գնահատում է իմ արած գործը։

 

–Տարիներ են անցել, բայց ձեր կնոջ մասին խոսելիս Ձեր ձայնը խզվում է, աչքերը լցվում են արցունքով` ինչպես նախկինում։ Այս համերգին իրեն նվիրված երգ ունե՞ք։

 

– Այո։ Նոր երգ է, որը կներկայացնեմ հանդիսատեսին։ Ընկերներիս մեկն է հեղինակել։

 

Իմ համերգները պարտավորեցնող են։ Ռուզանը միշտ իմ կողքին է եղել նաև աշխատանքային առումով։ Ինձ ասում էր` որտեղ էլ երգես, պիտի պատվախնդրորեն բեմ բարձրանաս, լավ երգես։ Ես իմ կյանքն ապրել եմ իմ ուզած ձևով, իրեն շատ եմ նեղացրել, և հիմա դա է ինձ ցավեցնում։ Ախր կարող էի չանել այդպիսի բաներ։ Իր հիշատակի առաջ ուզում եմ մաքուր մնալ և անել այն, ինչն իրեն կուրախացներ։ Հոգեպես դա է հանգստացնում ինձ։

 

Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ
Ամենադիտված