Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ


Սոֆյա Պողոսյան. «4 տարվա դադարից հետո ես և Աշոտը կրկին ներկայանում ենք որպես սիրային զույգ». life.tert.am

Life.tert.am-ը գրում է . 

Արագ զարգացումներով դետեկտիվ դրամա, որն արդեն հասցրել է դառնալ համացանցային քննարկման առարկա. Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Միլիոնը թակարդում» 25–մասանոց նոր հեռուստանովելի մասին, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի սեպտեմբերի 4–ից։

«Միլիոնը թակարդում» նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի խոսքով` սա դետեկտիվ դրամա է, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով, դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով։ Նկարահանման որակը, օգտագործված միջոցների քանակն ու դերասանական լավ կազմը կապահովեն նախագծի բարձր որակը:

«Ucom ընկերության համար սեպտեմբերը նոր առաջարկների և նոր նախագծերի մեկնարկն է ազդարարում: Ուրախ ենք, որ «Արմենիա Պրեմիումի» հավատարիմ հեռուստադիտողներին կայուն պարբերականությամբ հնարավորություն է ընձեռվում վայելելու հայկական հեռուստատեսության նորագույն ու որակյալ արտադրանքը», — նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Tert.am Life–ին տված հարցազրույցում Սոֆյա Պողոսյանը նշեց, որ իր, Աշոտ Տեր–Մաթևոսյանի և Հայկ Սարգսյանի մասնակցությամբ նոր հեռուստասերիալն իրեն գրավել է ոչ միայն որպես դերասանուհու, այլև հեռուստադիտողի։ Ասում է` կհետևեր սերիալի ընթացքին, եթե, անգամ, չխաղար այստեղ։ Որպես գլխավոր արժանիք` Սոֆյան նշում է կուռ սցենարը.  «Կարծում եմ` առաջին հերթին սցենարն է շատ հետաքրքիր` ձգձգվող ու ձանձրալի չէ։ Հայկական սցենար է, որը որևէ տեղից  վերցված և ադապտացված չէ։ Նոր գաղափար է, չկան ծեծված տեսարաններ։ Ինքս, լինելով այս ասպարեզում, որոշ բաներից սկսել եմ ձանձրանալ։ Այդ առումով այս նախագիծը շատ հետաքրքիր էր. դինամիկ  զարգացող դետեկտիվ ֆիլմ է»։

Դետեկտիվ դրաման սկսվում է սպանությամբ, որի հետևանքով հարգված փաստաբանը, որին մարմնավորում է Սոֆյան, հայտնվում է ճաղերից այն կողմ։ Որոշ բացահայտումներ հեռուստադիտողների համար նախապես են արվում, որոշներն էլ նրանք կանեն հընթացս` հերոսների հետ` փորձելով սեփական տրամաբանության միջոցով բացահայտել խճճված պատմությունը։

Այս անգամ Սոֆյան ոչ թե կինոյի աղջնակն է, այլ 40-ամյա հասուն կին, որն ունի ձևավորված «ես», հստակ աշխարհայացք։ Նա ունի ընտանիք` ամուսին, որին մարմնավորում է Հայկ Սարգսյանը և 17–ամյա դուստր, որին մարմնավորում է Եվա Զոհրաբյանը։ «Հերոսուհիս կարծում է, թե ունի դասավորված կյանք, սակայն ճակատագրի բերումով հայտնվում է անսպասելի իրավիճակում, որը նրան դրդում է ծայրահեղ քայլի։ Ուրախ եմ, որ հենց ինձ են վստահել կայացած կնոջ այս դերը։ Հայաստանում միտում կա դերասանին առաջարկել այնպիսի դերեր, ինչպիսիք արդեն խաղացել է։ Այս կերպարը տարբերվող էր իմ մյուս դերերից, ինչը շատ հետաքրքրեց ինձ։ Այս տարիների ընթացքում ես էլ նույնը չեմ մնացել։ Բնականաբար, և՛ տարիքով եմ մեծացել, և՛ մտածելակերպով։ Հերոսուհիս տարբերվում է կինոյի աղջկա իմ կերպարից, ինքս էլ դուրս եմ եկել դրանից»,– նկատեց դերասանուհին։

Սոֆյայի խոսքով` ունեցել են էշքըն նկարահանումներ, որոնք տեսարժան կլինեն հեռուստադիտողների համար։ Իր համար ամենաբարդը եղել է ինքնասպանության փորձի տեսարանը. «Կա կախվելու տեսարան, որը, պարզվեց, ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում։ Քանի որ տեսարանը «կեղծ» չենք նկարահանել, բավականին բարդ ստացվեց։ Իհարկե, կան տեսարաններ, որոնք ստանալը բարդ էր, սակայն նկարահանման ընթացքում շատ զվարճալի իրավիճակներ են լինում, որոնք հեշտացնում են աշխատանքը։ Ինձ շատ հաճելի էր աշխատել այս թիմի հետ»։

Ֆիլմում Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր Մաթևոսյանի հերոսների միջև սիրային գիծ կա։ Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ լայն տարածում գտած Աշոտի և Սոֆյայի համբույրի տեսանյութը հենց այս ֆիլմից է։ Նրանց` ամիսներ շարունակ քննարկվող սիրավեպի խոսակցություններն այսպիսով նոր թափ են ստանում, սակայն դա դերասաններին չի խանգարել համաձայնել խաղալ սիրային զույգի։ «Ես անձնական կյանքը լիովին տարանջատում եմ գործնականից։ Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ թեմաները չէին պտտվում, մարդիկ, միևնույն է, խոսում էին, թե նման բան կա։ Եթե դերասանները խաղում են միասին, պարտադիր լուրեր են պտտվում , որ նրանք միասին են։ Ես և Աշոտը 4 տարի առաջ ենք խաղացել սիրահար զույգի։ Այս տարիների ընթացքում խաղացել ենք միասին, սակայն որպես զույգ, կրկին ներկայանում ենք 4 տարվա դադարից հետո։ Ես միայն ուրախ եմ դրա համար, որովհետև շատ կարևոր է` ով է զուգընկերդ։ Որպես դերասանուհի` շատ եմ կարևորում էներգետիկ փոխադարձ կապը, խաղընկերոջիցս ստացած ազդակները։ Հաճախ, խաղընկերդ քեզ չի փոխանցում այն էմոցիաները, որոնք պետք է փոխանցի ըստ կերպարի։ Տարիների մեր փորձը շատ դրական է ազդում նկարահանման ընթացքի վրա։ Քեզ շատ հարմարավետ ես զգում Անձնականը մի կողմ դնելով` պետք է նշեմ, որ որպես խաղընկեր` ինձ շատ հարմարավետ է խաղալ Աշոտի հետ»,– ասաց նա։

Հիմա Սոֆյայի մոտ հանգստի փուլ է։ Նախագծի նկարահանումներն ավարտվել են, սակայն նոր աշխատանքի դեռևս չի անցել։ Ասում է` կան առաջարկներ, որոնք քննարկման ընթացքի մեջ են։

Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան
Ամենադիտված