6 ամիս առանց ստուգումների
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երեկ մամուլում լայն տարածում էր ստացել վարչապետի այն որոշումը, ըստ որի 6 ամիս ժամկետով արգելվում են բոլոր տեսակի տեսչական ստուգումները:
Վերը նշված որոշումը լայն արձագանք ստացավ: Դրան լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նշել էր, որ այս որոշումը շատ կարևոր հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ ոլորտի ներկայացուցիչները միշտ նշում են ամենաբարդ խնդիրներից մեկը՝ երբեք չես կարող հույս դնել տեսուչի բարոյական տեսակի, կեցվածքի վրա, քանի որ տեսուչներն էլ աշխատավարձի խնդիր ունեն, գումարի խնդիր լինեն և չես կարող վստահ լինել, որ նրանք ինչ-որ մի բան այնպես չեն անի և այս որոշումը բոլոր նման երևույթները կանխարգելելուն միտված շատ կարևոր է ու ողջունելի և անշուշտ հնարավորություն կտա ձեռնարկատիրությանը շունչ քաշել.
Կարելի է փաստել, որ այս որոշումը կարող է ազդել նաև տնտեսության զարգացման, տնտեսական աճի ապահովման, ինչպես նաև լծակների թուլացմամբ ներդրողների ոգեշնչման վրա, քանի որ այսպիսով ավելի է գազատականացվում ոլորտը: