Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել. դատախազություն

Հասարակություն

Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում եւ բացահայտման ցուցանիշների բարելավում:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը: Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության 116, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 36 դեպք, ապա 2017թ. առաջին կիսամյակում՝ ծանր հանցագործության 1210, առանձնապես ծանր հանցագործության 91, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 27 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով հանրապետությունում 403-ով կամ 25%-ով նվազել են ծանր, 25-ով կամ 21,6%-ով՝ առանձնապես ծանր, 9-ով կամ 25%-ով՝  հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները:

2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:

Բարելավվել է այս հանցատեսակներով բացահայտման ցուցանիշը: 2016թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հանցագործության 1613 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 891-ը կամ 55,2%-ը, 2017-ին՝ 1210 ծանր հանցագործություններից բացահայտվել են 799-ը կամ 66,2%-ը: Առանձնապես ծանր հանցագործություն հանդիսացող  սպանության եւ սպանության փորձի 38  դեպքից  այս տարվա կիսամյակի տվյալներով բացահայտվել է 31-ը կամ 81,5%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության եւ սպանության փորձի 56 դեպքերից 44-ը կամ  78,5%-ը:

Դրական դինամիկա է արձանագրվել նաեւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է այդպիսի 560 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 497 դեպք: Նվազումը կազմել է 23,5%:

2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերից ամենավտանգավորը հանդիսացող առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 109-ի դիմաց այս տարվա նույն ընթացքում՝ 73 դեպք, կամ 33%-ով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշում նույնպես բարելավում է արձանագրվել: Եթե 2016թ. առաջին կիսամյակում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 109 դեպքերից բացահայտվել է 86-ը կամ 78,8%-ը, ապա 2017թ. առաջին վեց ամիսների արդյունքներով 73 դեպքերից բացահայտվել են 62-ը կամ 84,9%-ը:

Դրական դինամիկա է գրանցվել նաեւ մահվան ելքով ավտովթարների եւ խուլիգանության դեպքերի վիճակագրությունում: Մասնավորապես, 2016թ. առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով ավտավթարի 77, խուլիգանության 108 դեպք, մինչդեռ այս տարվա նույն ընթացքում՝ մահվան ելքով ավտավթարի 68, խուլիգանության՝ 84 դեպք: Մահվան ելքով ավտովթարի դեպքերի նվազումը կազմել է 11,7%, իսկ խուլիգանության դեպքերինը՝ 22,2 %:

Բացահայտման ցուցանիշն  այս հանցատեսակներով նույնպես աճել է՝ 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով մահվան ելքով ավտավթարի հանցատեսակի պարագայում կազմելով 98,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97,4%-ի դիմաց, խուլիգանությունների պարագայում՝ 95,2%,  նախորդ տարվա 83,3%-ի դիմաց:

2016թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր ավազակության 31, իսկ  բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 658 դեպք: Այս տարվա առաջին կիսամյակում  գրանցվել է ավազակության 17, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 368 դեպք: Այսինքն ավազակության դեպքերը նվազել են 14-ով կամ 45,2%-ով, իսկ   բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերը՝ 290-ով կամ 44,1%-ով:

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալնելով նվազել են նաեւ կողոպուտի դեպքերը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 105-ի դիմաց 2017թ. առաջին կիսամյակում՝ 74 դեպք կամ 29,5%-ով պակաս: Այս հանցատեսակներով նույնպես բացահայտման ցուցանիշն աճել է. 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով ավազակության բացահայտումը կազմել է 76,4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,9%-ի դիմաց, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմել է 32,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,1%-ի դիմաց: Իսկ կողոպուտի բացահայտումը կազմել է 74,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69,5%-ի դիմաց:

2017թ. առաջին կիսակյակում հանրապետությունում արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության 66 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 դեպքի դիմաց. աճը կազմել է 112,9%: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության շատ մեծ մակարդակ: Այս իմաստով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի էական աճը առավելապես պայմանավորված է այս հանցատեսակների դեմ պայքարում ցուցաբերվող հետեւողականությամբ:

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամենադիտված