Ահա թե ինչ տեսքով է եթեր մտել Ինստագրամից հայտնի Լիլուշիկը
TVԵթե տարիներ առաջ հայտնի մարդ կամ աստղ ասելով հասկանում էինք մեկին, ով ստեղծագործում է կամ կյանքում որևէ վաստակի համար է ձեռք բերել իր հայտնիությունը, ապա ներկայիս համացանցային կյանքը թույլ է տալիս հայտնի մարդ դառնալ բոլոր նրանց, ովքեր ունեն նման ցանկություն: Դա են փաստում ինստագրամյան բազմաթիվ հայտնիները, որոնց սիրված ու ճանաչված լինելու ֆենոմենը որքան էլ օրինաչափ ես փորձում ընկալել, չի ստացվում: Այդպիսի կերպարներից է Ինստագրամում հայտնի հայուհիներից մեկը, ում գիտեն Լիլուշիկ անունով: Աղջիկը սկզբնական շրջանում միայն լուսանկարներ էր հրապարակում, սակայն հետո, երբ հասկացավ, որ ունի լայն լսարան, ներկայացավ որպես ռեփ-երգչուհի.