Կայացել է Հայկական Ժամ-ի դեմ ՊՆ Սեյրան Օհանյանի կնոջ հայցով դատական գործընթացի անդրանիկ նիստը
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր վերջապես կայացել է Հայկական Ժամ-ի դեմ ՊՆ Սեյրան Օհանյանի կնոջ հայցով դատական գործընթացի անդրանիկ նիստը: Հենց սկզբից շատ բան, այս կեղտոտ պատմության մեջ, երևանեկավ: Ինչպես և ի սկզբանե ասվում էր, նրանք իրականում չկան, կամ կեղծ են, կամ փախած են:
Դատարանը ասել է, որ նրանց իրավաբանական հասցեներով չեն գտնում, ոչ մեկ ծանուցագրերը չի ստացել և դատարան չի ներկայացել, հետևաբար, պետք է նիստը հետաձգել, ու օգտագործել բոլոր հնարավոր միջոցները նրանց գտնելու և դատարան բերելու համար: Ահա և այն պարզ ճշմարտությունը որ հարկավոր էր հաստատել. նրանք կեղտոտ պատվեր էին կատարում և երբ հասկացան որ բանը բուրդ է փախան ուղղակի: Սակայն այս ամենը այդքան էլ պարզունակ չէ:
Վերջին շրջանում մի տենդենց կա. Հրապարակ կայքի նյութերի տակ հայկական ժամ կոչվածը ամեն օր բացասական բաներ է գրում, մերկացնում Արմինեին, խոսում նրա ու դաշնակցական պատգամավորի ինտիմ հարաբերությունների մասին: Հիմա ինչ է ստացվում, այս երկու քույրիկները իրար դեմ դուրս եկան???: Սա չափազանց կասկածելի է դարձնում, այն թեզը, որ այս կեղծ կայքը ստեղծվել կամ վարվել է հենց Արմինե Օհանյանի կողմից և հենց հասկացան որ վատ է լինելու վերջը, իրար վրայից թռան ինչպես կասեին բակի տղաները: Հիմա նրանք և իրենց պատվիրատուները հասկացել են որ անմեղ մարդկանց բարի համբավը կեղտոտ ձևով վարկաբեկելու համար պատասխան են տալու իրար են ուտում խորտակված նավից փախչող առնետների նման:
Վերջ այլևս ոչ մի բան ապացուցման կամ վերաապացուցման կարիք չունի:
ՀԺ-ն դա կեղծ կայք էր, որը ղեկավարվում էր Արմինե Օհանյանի կողմի
Նրա և ՀԺ-ի միջև առնետակռիվ է սկսվել.....