Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


«Հայկական վերածնունդ». կրեմլյան նախագի՞ծ

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միխեիլ Սաակաշվիլիին գահընկեց անելու և Վրաստանն իր տիրապետության տակ առնելու համար Մոսկվան դիմեց ուշագրավ մարտավարության՝ ստեղծելով ,,Վրացական երազանքը,, , որի գլուխ կանգնեց ռուսական պաշտոնական շրջանակների հետ ստվերային բարեկամություն անող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Սա ամերիկյան կողմի նախագծած ,,Վարդերի հեղափոխության,, հակաքայլն էր, որը սկզբում մեծ արձագանք գտավ Վրաստանում, Սաակաշվիլիի իշխանությունից դժգոհներին միավորեց:

Ի վերջո, ,,Վրացական երազանքը,, եկավ իշխանություն՝ այժմ էլ անզոր լինելով թաքցնել ներքին հակասությունները: Ոչ ոք չմեկնաբանեց Իվանիշվիլու հեռանալն իշխանությունից, ոչ ոք չուզեց գնահատականներ հնչեցնել: Սա վկայությունն էր այն բանի, որ ընդունելով Մոսկվայի ,,հուշումները,, , Սաակաշվիլուն հեռացնելով իշխանությունից, այնուհանդերձ վրացական ազգային ուժերը կարողացան նաև իրենց ձերբազատել Կրեմլի ազդեցություններից և զերծ մնալ Պուտինի ,,կրնկի տակ,, մնալու հեռանկարից…

Այսօր Հայաստանում ստեղծվել է ,,Հայկական վերածնունդ,, միավորումը, որը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը և որի միջուկը կազմում է ,,Օրինաց երկիրը,,: Իսկ միավորման ,,ստնտուն,, Արա Աբրահամյանն է: Արդեն իսկ անունների որոշակի նմանությունը՝ ,,Վրացական երազանք,, և ,,Հայկական վերածնունդ,,՝ հուշում է, որ երկու նախագծի ակունքներում էլ միևնույն մարդիկ են կանգնած, միևնույն ,,հուշարարներն,, են գործում: Իսկ սա ապացուցելու համար դիմենք մի քանի փաստարկումների և վերլուծության: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տևական ժամանակ կատարում էր ,,կրեմլյան կուրատորի,, դերը և ուղղորդում էր Սերժ Սարգսյանին:

Սակայն եկավ պահ, որ նկատելի դարձան Սարգսյան-Աբրահամյան անհամաձայնությունները, որոնք մերթ պայմանավորվեցին Աբրահամյանի եղբայրներից մեկին նախարար նշանակելու ցանկության մկերժմամբ, մեկ այլ դեպքում՝ Արա Աբրահամյանին Հայաստանում բիզնես արտոնությունների տրամադրմամբ, մանավանդ որ ՌՀՄ նախագահը վերջին շրջանում ֆինանսական մեծ կորուստներ է արձանագրում համաշխարհային և չինական տնտեսություններում տեղի ունեցող վայրիվերումների հետևանքով:

Իհարկե, 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ,,դոլարային բում,,՝ Արա Աբրահամյանի անունն էլ շրջանառվեց այն մարդկանց ցանկում, որոնք մեկ օրվա ընթացքում մոտ 250 մլն դոլար էին դուրս բերել Հայաստանից և տարել Ռուսաստան: Բայց դա չնչին գումար էր՝ լուծելու այն բոլոր ֆինանսական խնդիրները, որոնց առջև կանգնել էր Արա Աբրահամյանը: Ժամանակ առաջ մեկ օրվա ընթացքում երկու անգամ նախագահականում տեղի ունեցավ հանդիպում Սերժ Սարգսյանի և Արա Աբրահամյանի միջև,որոնք չլուսաբանվեցին, սակայն հայտնի դարձավ, որ ՌՀՄ նախագահը Բաղրամյան 26-ից հեռացել է ոչ բարձր տրամադրությամբ:

Եվ, ահա, այս ամենին գրեթե զուգահեռ, Արթուր Բաղդասարյանը ստեղծում է ,,Հայկական վերածնունդը,, , ապա քավորություն է հաստատվում նրա և Արա Աբրահամյանի միջև… Մեծ խաղերում ոչինչ պատահական չի լինում: Քավորության հաստատումից և ,,Հայկական վերածննդի,, ստեղծումից կարճ ժամանակ անց Արթուր Բաղդասարյանը դառնում է ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ…

Չմոռանանք նաև մի կարևորագույն հանգամանքի մասին՝ Արթուր Բաղդասարյանի մտերմագույն ընկեր Մհեր Շահգելդյանը Արա Աբրահամյանի գլխավորած Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն է… Այս բոլոր փաստերի համադրմամբ կարող ենք վստահաբար ասել, որ ,,Հայկական վերածնունդը,, կրեմլյան նախագիծ է: Ասվածի հիմնավորումներից մեկն էլ Արթուր Բաղդասարյանի ,,գաղափարական մետամորֆոզն,, է:

Ընդգծված արևմտամետ Արթուր Բաղդասարյանը հանկարծ դարձավ մոլի ռուսամետ, Մոսկվայի կողմից մեծ վստահության արշանացած մարդ: Նշանակում է, Կրեմլը Հայաստանում փնտրում էր հենց այն անձնավորույթանը, որի հետ հետագայում կապելու է իր բոլոր ծրագրերը: Եվ այս ծրագրերը չեն լինելու Սերժ Սարգսյանի դեմ, այլ ձևավորվելու են այսպես կոչված այլընտրանքային մոտեցումներ, որոնք, անհրաժեշտ պահին, կուղղվեն հենց Սերժ Սարգսյանի դեմ: Ուշադրություն դարձնենք, որ ընտրվել է մի մարդ, որը ,,պորտալարով,, կապված է Սերժ Սարգսյանին և հանդիսանում է նրա ստեղծած ,,Օրինաց երկիր,, կուսակցության առաջնորդը:

2008-ի նախագահական ընտրությունների ողջ ինտրիգն ամփոփված էր Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան ալյանսի պայմանավորվածություններում: Այսինքն, Մոսկվան խաղադրույքը դնում է Արթուր Բաղդասարյանի վրա՝ մի կողմից երաշխիքներ տալով Սերժ Սարգսյանին,որկանգնած է նրա կողքին և անհրաժեշտ պահին ,,Հայկական վերածննդին,, կուղղորդի դեպի Սարգսյանը, մյուս կողմից Արթուր Բաղդասարյանին դիտարկում է որպես հարազատ անձնավորություն՝ իրավիճակից դրդված՝ նրա հետ լուծելու ներհայաստանյան հետագա զարգացումների հարցը…

 
Ազգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում
Ամենադիտված