Արցախի վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է․ փորձագետ
Ուշադրության կենտրոնումԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը արցախյան կարգավորման շուրջ ավելի շուտ մասնավոր բնույթ է կրում։ Օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Փորձագետի խոսքով՝ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը չի կարելի լուրջ ու նշանակալի համարել։
«Արցախի վերաբերյալ լուրջ կարելի է համարել այն հայտարարությունները, որոնք անում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները համատեղ»,-հստակեցրեց Խուդավերդյանը։