Դանիան Գերմանիային կապվելու է ծովի տակով անցնող ավտոմոբիլաերկաթուղային թունելով
BlogՄկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպայում հերթական հրաշալիքն է կառուցվելու՝ Դանիան Գերմանիային կապվելու է ծովի տակով անցնող ավտոմոբիլաերկաթուղային թունելով: Սա կլինի Լա Մանշի տակով անցնող երկաթուղային թունելին հավասարազոր կառույց:
Կարծում եմ, քարանձավից վաղուց դուրս եկած յուրաքանչյուր նորմալ մարդ՝ Անգլիան Ֆրանսիային կապող Լա Մանշի տակով անցնող թունելը հանգիստ կդասի աշխարհի հրաշալաքիների ցանկում: Հիմա տեսեք ինչ է կատարվում ռուսների կառավարմանը հանձնաց հայկական երկաթուղու հետ: Լրիվ խոոոոոոորը նախնադար է էդ ոլորտում: Գյումրի- Երեւան, Երեւան- Սեւան երկաթուղով մարդիկ տեղափոխվում են սովետական փդած վագոններով:
Էդ կարգի վագոնները նորմալ երկրներում վաղուց թանգանարաններում են տեղադրվել ու հաստատ ժամանակակից եվրոպացին էդ վագոնները տեսնելիս զարմանում է նույնքան, որքան առաջին անգամ դինոզավրի ոսկորները տեսնելիս: Սա Եվրոպան Ռուսաստանից դրական առումով տարբերվող հազարավոր օրինակներից մեկն է: