Էսօր ներկա եղա դիպուկահարների մրցելույթներին: Թե ինչ անհավանական տեղերից ինչ անհավանական թիրախներ էին խոցում՝ տեսնել էր պետք
BlogԱղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էն որ Սեյրան Օհանյանը ասում ա մեր բանակը մարտունակ ա, ես հավատում էի էնքանով, որքանով որ դա պարտավոր ա հավատա ու ընդունի ՀՀ ցանկացած քաղաքացի: Էսօր ներկա եղա դիպուկահարների մրցելույթներին: Թե ինչ անհավանական տեղերից ինչ անհավանական թիրախներ էին խոցում տեսնել էր պետք:
Միայն բանակի այդ ստորաբաժանումը տեսնելով, միջանձնային հարաբերությունները տեսնելով, հրամանատարի կողմից զինվորին ՙՙ Ցավդ տանեմ ախպերս՚ տեսնելով, զինվոր-հրամանատար ՙ Միշտ պատրաստ՚-ը տեսնելով, հասկացա, որ Սեյրան Օհանյանը բավական համեստ է արտահայտվում մեր բանակի մասին: