Կառավարությունը պաշտպանության մասին 2 նոր օրինագիծ է հավանության արժանացրել
ՔաղաքականությունՀայաստանի կառավարությունն օգոստոսի 31-ի հերթական նիստում երկու նոր օրինագիծ է հավանության արժանացրել՝ «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջին օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական եւ խաղաղ ժամանակներում, ինչպես նաեւ զինվորականների եւ քաղաքացիական անձանց, պետական եւ մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը:
Երկրորդ օրինագծում նշվում է զինվորական ծառայության կազմակերպման եւ անցկացման կարգը:
Փոփոխությունների թվում նախարարը նշեց հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար (օրինակ՝ ծնողազուրկների) ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակման չեղարկումը: Դրան կփոխարինի մեկ այլ արտոնություն. նման զինծառայողները մարտական հերթապահություն չեն կրի (բացառությամբ ցանկության առկայության դեպքերի):