Սպասվում են տեղումներ, բուք, ջերմաստիճանը կնվազի Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա Տոնոյան Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում Մենք Ուկրաինային տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք․ մենք այլևս ոչինչ չենք կարող անել․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակիչում դարձել է հաղթող Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ը և «Volkswagen»-ը. կա 5 վիրավnր Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ․ նա ինձ հայտնել է, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրшերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց

Հասարակություն

Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին: Երևանի քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում գործարար, բարերար և դպրոցի շրջանավարտ Արթուր Վարժապետյանի կողմից կրթօջախն այս տարի հիմնանորոգվել է: Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքը, դասասենյակները, միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճը: Փոխվել ու թարմացվել է դպրոցի կահավորանքը: Բացի այդ, մասնակի վերանորոգվել է նաև կաթսայատունը: Դպրոցի հարակից տարածքը ևս ամբողջությամբ կանաչապատվել, ասֆալտապատվել և լուսավորվել է: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Վարժապետյանի հետ շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Դպրոցի ավելի քան 770 աշակերտների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ: Ի դեպ, ուսումնական այս տարում դպրոցն իր դռներն է բացել 110 առաջին դասարանցիների առջև:
«71 դպրոցի աշակերտների և մանկավարժների համար այսօր կրկնակի տոն է, քանի որ այս կրթօջախն իր աշակերտներին դիմավորում է ամբողջությամբ հիմնանորոգված: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Վարժապետյանին, ով մշտապես իր դպրոցի կողքին է և ստանձնել ու իրականացրել է հիմնանորոգումը: Սա իսկապես ողջունելի մոտեցում է, և մենք մեր հերթին հորդորում ենք կյանքում որոշակի հաջողությունների հասած բոլոր շրջանավարտներին, որ հնարավորությունների սահմաններում աջակից լինեն իրենց նախկին կրթօջախներին՝ այդպիսով նաև սեփական ներդրումն ունենալով արժանի սերունդ դաստիարակելու կարևոր գործում: Իսկ ընդհանրապես, կարևորելով ուսումնական գործընթացը պատշաճ պայմաններում կազմակերպելու անհրաժեշտությունը, այս տարիների ընթացքում քաղաքային իշխանությունն իր հնարավորության սահմանում փորձել է աջակցել դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Այս մասով մենք ունենք որոշակի հաջողություններ, ինչը, սակայն, բավարար չէ և հստակ կարող ենք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Բայց վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին: Սա մեզ համար նպատակ է, որին անպայման կհասնենք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ՝ աշակերտներին և մանկավարժներին պատշաճ դիմավորելու համար: 
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր դպրոցականներին և մանկավարժներին՝ Երևանի քաղաքապետը մաղթել է ուսումնական տարվա հաջող ընթացք և համոզմունք հայտնել, որ մանկավարժներն իրենց սրտացավ ու հետևողական աշխատանքով կկրթեն ավելի հայեցի մտածելակերպով սերունդ, որը վաղը արժանապատվորեն կծառայի մեր երկրին՝ ապահովելով Հայաստանի զարգացումն ու հզորացումը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սպասվում են տեղումներ, բուք, ջերմաստիճանը կնվազի Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա ՏոնոյանԳրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում Մենք Ուկրաինային տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք․ մենք այլևս ոչինչ չենք կարող անել․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակիչում դարձել է հաղթող Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ը և «Volkswagen»-ը. կա 5 վիրավnր Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ․ նա ինձ հայտնել է, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրшերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին» «Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ճանապարհից դուրս․ կա վիրшվոր ՊՍԺ-ն հաղթեց «Մեցին» և գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը Արաղչին և Գրոսսին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկխոսության կարևորությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները առաջ մղելու համար Ուկրաինայի Լվով քաղաքում պայթյnւններ են տեղի ունեցել․ կա զnհ «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Հազեմին» Սրանց պետք է հեռացնել, որ և Անկախ Հայաստան լինի, և իրական հայ-ռուսական դաշինք, որը բխում է մեր պետության ու ժողովրդի կենսական շահերից․ Շարմազանով Եթե պшտերազմն ավարտվի, Ուկրաինայի ֆինանսավորումն էլ կավարտվի․ Օրբան Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ոստիկանությանը հասանելիություն է տվել իր եղբոր՝ նախկին արքայազն Էնդրյուի գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերին Եկեղեցու հարևանությամբ սպանված տղան պայմանագրային զինծառայող էր. բացառիկ մանրամասներ Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017 թվականին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար․ աճը՝ ավելի քան 2,2 անգամ․ Պապոյան Բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում, որոնք կհարթեն Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման ճանապարհը․ Ուիթքոֆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սասունիկ բնակավայրի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բшխվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը մшհացել է Դանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկըԵրկրաշարժ է տեղի ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Լեչչե»-ին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Փետրվարի 24-ին գազ չի լինելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք) Ալիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՉենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ ՄխիթարյանՄիակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԱպրանքային շուկաներում անկում՝ ոսկին և պղինձը կորցնում են արժեքը Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին Ինչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.Կենդանակերպի այս նշանները կսկսեն նոր կյանք. ո՞վ է փնտրում փող և անձնական երջանկություն Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Օրբան Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև «ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս էԼավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ
Ամենադիտված