Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Գերմանիայում այս ամառ ծայրահեղ շոգից մահացել է մոտ 14 հազար մարդ Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Հարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Սե՞ր, թե կախվածություն

Life

Այս թեման անտարբեր չի թողնում ոչ ոքի, հատկապես կանանց: Այն պահանջում է պարզություն և անկեղծություն սեփական անձի նկատմամբ: Միմյանց սիրող զույգերի «նորմալ» հարաբերութունների մասին շատ համոզմունքներ մեզ մոտ ձևավորվում են դեռևս վաղ հասակից: Հաճախ երգերում, հայտնի մարդկանց հարցազրույցներում, գրական ստեղծագործություններում (հատկապես պոեզիայում), անգամ գովազդում կարելի է լսել այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «Ես առանց քեզ չեմ կարող», «Դու իմ կյանքն ես», «Առանց քեզ ես կմահանամ», «Դու ինձ պետք ես օդի պես» և այլն: Եվ շատերն այս նախադասություններն ընկալում են որպես «իրական սիրո» չափանիշ և երազում՝ «ա՛յ թե ես էլ հանդիպեի մեկին, ով ինձ նման կերպ կվերաբերվեր»:

 

Դեպի հասունություն և ինքնուրույնություն ուղղորդող հոգեբանության տեսանկյունից նման արտահայտություններն անվստահություն են ներշնչում՝ ուրիշ մարդուց կախվածության տանող հարաբերությունների հնարավոր զարգացման առումով: Եթե Դուք սովոր եք Ձեր սերն արտահայտել այս կերպ, ապա ուշադրություն դարձրեք, թե արդյո՞ք նույն կերպ են հնչում «Ես չեմ կարող առանց քեզ» և «Ես ցանկանում եմ քեզ հետ լինել» արտահայտությունները: Բարձրաձայն կամ մտքում արտասանեք դրանք և ուշադրություն դարձրեք դրանց հանդեպ Ձեր ռեակցիային: Դրանցից որի՞ հետ եք համաձայն: Որի՞ հանդեպ եք կասկած կամ անվստահություն զգում: Որի՞ հետ եք ցանկանում վիճել: Ժամանակն է մի քիչ զրուցել «կախվածություն» հասկացության մասին:

Իրական կամ առաջնային կախվածությունը մարդուն կապում է մի բանի հետ, ինչը գտնվում է նրանից դուրս և առանց որի նրա գոյությունը դատապարտված է մահվան: Օրինակ՝ Դուք չեք կարող ապրել առանց թթվածնի, ջրի, սննդի, առանց որոշակի կենսական կարևոր օրգանների ինչպիսիք են՝ ուղեղը, թոքերը, լյարդը և այլն: Դուք իրոք կմահանաք, եթե Ձեզ զրկեն այդ ամենից: Դուք իսկապես կդադարեք գոյություն ունենալ: Իսկ այժմ, ինչպես ասում են, զգացե՛ք տարբերությունը. հոգեբանական կախվածությունը բնորոշվում է առանց այս կամ այն օբյեկտի գոյատևելու անհնարինության մեջ սուբյեկտիվ համոզվածությամբ: Եթե Դուք ցանկանում եք ասել «Ես չեմ կարողանում առանց…» և դա թթվածին, ջուր, սնունդ կամ օրգան չէ, ուրեմն Դուք կախվածության մեջ եք գտնվում տվյալ օբյեկտից կամ մարդուց: Դուք նրա հետ կապված եք այն պատրանքով, որ վերջինս ինչ-որ ուժի է տիրապետում, իր մեջ ունի մի որակ, որը չունեք Դուք: Պատրանք, որ նա Ձեզ երջանիկ է դարձնում, իսկ Ձեր կյանքը՝ լիարժեք: Այստեղ ծագում է տրամաբանական հարց. «Ստացվում է, որ Դուք ինքներդ ձեզնով չե՞ք կարող երջանիկ լինել, իսկ Ձեր կյանքը՝ լիարժեք»: Բացի այդ, ամեն մարդու չէ, որ հաճելի է գիտակցել, որ ինքը ինչ-որ մեկի, թեկուզ և շատ սիրելիի, կյանքի կենտրոնն է, ինչն ընկալվում է որպես ուրիշի երջանկության համար ստիպողական պատասխանատվություն: 

Հավատացե՛ք՝ սկզբում դա ոգեշնչում է, սակայն աստիճանաբար դառնում անտանելի: Ձեր երջանկության և կյանքի լիարժեքության համար պատասխանատու եք միայն Դուք, այլ ոչ թե նա՝ ով ձեր կողքին է: Հաճախ մայրերը, առանց մտածելու, ասում են իրենց երեխաներին՝ «Դու իմ կյանքն ես»: Դա անկասկած իրենց սիրո արտացոլումն է: Սակայն հոգեբանության տեսանկյունից այս բառերը մոր վերաբերմունքը երեխայի հանդեպ բնորոշում են որպես կախվածություն: Իրականում եթե համարձակվենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել, ապա մոր կյանքում երեխայից բացի կան բազմաթիվ այլ հետաքրքրություններ ու հարաբերություններ: Այո՛, արժեքների համակարգում երեխան զբաղեցնում է առաջնային տեղ, սակայն Դուք կարող եք Ձեզ թույլ տալ սիրել երեխային՝ առանց նրանից կախված լինելու, եթե ասեք՝ «Ես քեզ սիրում եմ, դու ինձ համար շատ թանկ ես, դու ինձ համար կարևոր ես»: Սերը ենթադրում է կողքին լինելու, միասին գոյություն ունենալու ցանկություն և այդ ցանկության իրականացումից ստացվող հաճույք:

Երբ ցանկանում ես ասել՝ «Ես ուզում եմ քեզ հետ լինել» և դրա հետ մեկտեղ ինքդ քեզ զգալ ամբողջական, ինքնաբավ, լիարժեք, առանձին և ինքնուրույն միավոր: Հաճախ կնոջ և տղամարդու միջև սերն առաջանում է սիրահարվածությունից, ինչն էլ, ըստ էության, հենց կախվածություն է: Եվ այն, թե կվերաճի՞ արդյոք սիրահարվածությունը սիրո, մեծ մասամբ որոշվում է նրանով, թե կանցնե՞ն արդյոք զուգընկերները կախվածության հարաբերություններից հավասարազորության հարաբերություններին: Սե՛ր Ձեզ և հարգանք մեկ մեկու հանդեպ:  

Աղբյուրը՝ harmonia.am

5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Գերմանիայում այս ամառ ծայրահեղ շոգից մահացել է մոտ 14 հազար մարդ Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՀարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել Սանկցիաներն ու ճնշումը չեն նպաստում Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանՊակիստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին Նյու Դելիում ԱՄՆ դեսպանի՝ Քաշմիրը Հնդկաստանին պատկանելու մասին խոսքերի կապակցությամբ ԱՄՆ բանակի ԱԹՍ գումարտակը կլուծարվի․ WSJ ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Զինվորներին վրաերթի են ենթարկել․ կա զոհ և վիրավորներ Լույս չի լինելու Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել «կրակի հետ խաղերը» միջnւկային զինшմթերքի հարցում. Մոսկվայում ՉԺՀ դեսպան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրшերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զnհ, 5 վիրшվոր Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա Հովսեփյան
Ամենադիտված