52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում


Դավիթ Թադևոսյանի կնոջ բացահայտումներն ամnւսնու մաuին. «Գnւցե Դավիթը նեղանա, բայց պետք է ճիշտն աuեմ:)»

Blognews.am-ը գրում է . 

Շարունակելով BlogNews-ի հարցազրույցների շարքը հայտնիների կանանց հետ՝ այս անգամ զրուցել ենք դերասան Դավիթ Թադևոսյանի կնոջ՝ Աստղիկի հետ։ Դավիթն ու Աստղիկն ամուսնացած են մոտ 5 տարի։ Նրանց որդին՝ Արեգը, արդեն 4 տարեկան է։ Իսկ ինչպիսի՞ ամուսին ու հայր է Դավիթը, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի, բացահայտել ենք այս զրույցի ընթացքում:)

-Աստղիկ, մասնագիտությամբ դերասանուհի ես, սակայն ամուսնությունից հետո չես աշխատում։ Դա Դավթի ազդեցությո՞ւնն է, թե՞  այլ պատճառ կա։
 
-Չէ, Դավիթը դեմ չէ, նա շատ է ցանկանում, որ ես կրկին խաղամ թատրոնում կամ նկարահանվեմ որևէ նախագծում։ Ուղղակի ծնվեց Արեգը, մինչև մի քիչ մեծացավ, ժամանակն անցավ։ Դերասանական աշխարհում այնպես է, որ եթե դու ոլորտում չես, քո փոխարեն մեկ ուրիշն է։ Հետո դժվար է մտնել ու ինչ-որ փոքրիկ տեղ նորից գրավել։
 
Ցանկությունս մեծ է, միևնույն ժամանակ վախ ունեմ։ Ինձ պետք է առաջարկ, որը կկոտրի վախս։
 
-Դերասան ամուսին ունենալը հեշտ չէ. ոչ բոլոր կանայք կարող են համակերպվել, որ նա հաճախ լինում է աղջիկների ուշադրության կենտրոնում, ֆիլմերում լինում են բաց տեսարաններ։ Գիտեմ, որ դու էլ ես խանդով վերաբերում դրանց։
 
-Այո, այդ առումով, ես էլ, ինքն էլ սեփականատեր ենք։ Այն, ինչ իմն է, իմն է, ոչ ոքի  չեմ տա։ Իհարկե, լինում են նաև խանդի տեսարաններ, երբ ինչ-որ տեսարան դուրս չի գալիս, մենք ընդհարվում ենք։ Այնպես չէ, որ մեր կյանքը «հալած յուղի» պես է ընթանում։ Միևնույն ժամանակ ինքս էլ դերասանուհի եմ և ըմբռնումով եմ մոտենում բոլոր այդ տեսարաններին, դերասանուհիներին և աղջիկներին, ինչու չէ,  նաև ուրախանում եմ՝ իմ կողքի տղամարդը շատ համակրելի է և բոլոր աղջիկների ուշադրության կենտրոնում։ Դա նրա մասնագիտությունն է, նույն հաջողությամբ ես կարող էի լինել նրա փոխարեն։ Կարծում եմ՝ ինքն էլ ըմբռնումով կմոտենար հարցին, որքան էլ խանդեր։
 
-Կա՞ն մարդիկ, դերասանուհիներ, ում հանդեպ ընդգծված խանդ ունես։
 

-Չէ, նման մարդիկ չկան, ես ինձ լավ եմ գնահատում, իրեն էլ վստահում եմ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մի քիչ կասկածամիտ ես լինում, բայց նա վաստակել է իմ մեծ վստահությունը։ Ուզում եմ վստահ լինել, որ դա չի փոխվի։

-Կարծիք կա, որ դերասանները, երգիչները չեն կարողանում լիարժեք «ընտանիքի մարդ» դառնալ, և դա մեծապես կախված է ոլորտից, շրջապատի մարդկանցից։

-Կարծում եմ՝ այդպես չէ, ուղղակի որոշ մարդկանց դեպքում դա քողարկվելու միջոց է։ Եթե դու ընտանիքի մարդ ես, տեսել ես ընտանիքի ջերմություն, չես կարող ընտանիքի մարդ չլինել։ Դա տեսակ է. Դավիթը շատ է սիրում ընտանիքը, տանը լինել, նույնիսկ առիթները սիրում է նշել տանը, ընտանիքի հետ, ոչ թե դրսում։

Խնդիրը միայն ժամանակն է. չկա հստակ գրաֆիկ։ Ժամանակը մեզ խլում է իրարից։ Օրվա մեծ մասը նկարահանումների է լինում, և առաջվա համեմատ ավելի քիչ ենք շփվում, սակայն ես ըմբռնումով եմ մոտենում, քանի որ ինքս էլ մասնագիտությամբ դերասանուհի եմ։

-Ինչպե՞ս կբնութագրես Դավթին՝ որպես ամուսին։

-Դավիթը շատ ուշադիր է, ներողամիտ, միևնույն ժամանակ՝ բռնկվող։ Շատ է սիրում, որ ցանկացած որոշում միասին կայացնենք։ Մենք գրեթե բոլոր հարցերում խորհրդակցում ենք, ինչն ինձ շատ է ուրախացնում։ Դավիթը  կարևորում է, որ միշտ տեղեկացված լինի, թե ես ինչ եմ անում, ուր եմ գնում։

Երբեմն էլ ինձ զայրացնում է:) Լինում են դեպքեր, երբ ես ինչ-որ բան եմ ասում, մտածում է՝ կատակում եմ կամ չի հավատում, ինչ-որ առումով կասկածում է։ Դա ինձ շատ  է ջղայնացնում, ես իրենից նեղանում եմ։ Հետո ապացուցվում է, որ ճիշտ էի ասում։

-Ի՞նչն  է պատճառը, որ հարաբերություններում կա այդ կասկածամտությունը։

-Չեմ կարծում, որ կա մեկը, ով կասկածամտություն չունի, չես կարող միանշանակ հավատալ մինչև վերջ։ Լինում է նաև փոքրիկ կասկած, հետո համոզվում ես, որ դա անտեղի էր։ Խոսքս մեծ խնդիրների մասին չէ։

-Նրա բնավորության ո՞ր գիծն է քեզ նյարդայնացնում։

— Իմ հարցում ներողամիտ է, բայց մյուսների դեպքում՝ ոչ։ Դա ինձ իսկապես նյարդայնացնում է, որովհետև շատ հաճախ զրկվում ենք մոտ մարդկանցից։ Նա չի կարողանում տանել մտերիմ մարդու արած սխալը, ասում է՝ մտերիմ մարդն իրավունք չուներ իմ հանդեպ այդ սխալը թույլ տալ։ Մենք հաճախ վիճում ենք այդ թեմայով, ես ասում եմ՝ մոտ մարդկանց ուղղվելու հնարավորություն պետք է տրվի, նա ասում է՝ չէ։ Շատ սեփականատեր ու կտրուկ է։

Մի բան էլ կա, բայց ոչ թե բնավորություն է, այլ երևույթ… երբ ես իրեն զանգահարում, հարցնում եմ՝ երբ ես գալու, պատասխանում է՝ ուշ։ Դրանից շատ եմ նյարդայնանում։ Արեգն էլ է շատ կարոտում նրան։ Ինձ վրա շատ է ազդում, երբ, օրինակ, պարտեզից գալուց Դավթի մեքենայից է տեսնում ու ասում՝ վայ պապան է եկել, ու հիասթափվում։

— Դավթի՝ հաճախ տանից բացակայելն ազդե՞լ է իրենց կապվածության վրա։

-Ազդել է այն առումով, որ շատ են կարոտում իրար, բայց Դավոն հենց ազատ րոպե է ունենում և իմանում է, որ երեխան տանն է, գալիս է, որ գոնե այդ մի քանի րոպեն միասին անցկացնեն, կամ երեկոյան տուն գալիս զանգում, ասում է՝ մի քնեցրու երեխուն, որ գոնե մի 10 րոպե խաղամ նրա հետ։ Արեգն էլ անընդհատ ուզում է պապայի հետ լինել։ Շատ են սիրում իրար հետ ժամանակ անցկացնել՝ իրար հետ «գզվել»։ Արեգն ասում է՝ պապ, արի գզվենք, նոր քնենք։) Սիրում են նաև միասին լողանալ և ամբողջ լոգասենյակը ջուր անել:)

-Արեգն ո՞ւմ է ավելի նման։

-Ինքը և՛ տեսքով, և՛ տեսակով իրոք մեր երկուսի խառնուրդն է. երբեմն անում է բաներ, որ ասում եմ՝ չէ, նա իմ տղան է, երբեմն այնպիսի բաներ է անում, որ ասում եմ՝ Դավթի  տղան է։

— Ո՞րն է Ձեր ամենասիրելի ընտանեկան զբաղմունքը։

-Երեքով սիրում ենք մուլտֆիլմեր նայել, զբոսանքի գնալ։ Դավիթը չի սիրում լինել հասարակական վայրերում, նեղվում է, երբ անընդհատ մոտենում են իրեն, դրա համար ավելի ուշ ժամերի ենք դուրս գալիս։

-Հիմա ընտանեկան ժամանցը հիմնականում Արեգի հետ եք կազմակերպում, և ամեն բան տեղափոխվել է նրա հետաքրքրությունների շրջանակ, Ձեր ռոմանտիկ երեկոները տուժե՞լ են դրանից։

-Իհարկե, հիմա ամեն բան տեղափոխվել է Արեգի հետաքրքրությունների դաշտ, բայց մեր մասին էլ չենք մոռանում:) Պարբերաբար անակնկալներ ենք պատրաստում միմյանց համար, որպեսզի միապաղաղ ու անհետաքրքիր չլինի։

-Իսկ ո՞վ է նախաձեռնող այդ հարցում։

-Ժամանակի բերումով հիմա ես եմ նախաձեռնող, բայց տեսակով Դավիթն ավելի նախաձեռնող է։ Մինչև վերջերս նա շատ հաճախ էր ինչ-որ բան կազմակերպում կամ տանն ընթրիք պատրաստում՝ մոմերի լույսի ներքո։ Համեղ անակնկալներ է մատուցում՝ շատ համեղ ձուկ է պատրաստում, լանգետ։

-Իսկ պահանջկո՞տ է քո հանդեպ, թե ինչ կպատրաստես։

-Չէ։ Սիրում է համեղ ուտել, բայց կարելի է ասել՝ ինչ տաս՝ կուտի։

-Կենցաղային հարցերում օգնո՞ւմ է  քեզ։

-Միասին ենք խանութներ գնում, գնումներ անում։ Գուցե հետո նեղանա, բայց պետք է ճիշտն ասեմ:) Չի սիրում որևէ բան նորոգել։ Հատկապես՝ հոսանքի հետ կապված ոչինչ չի անի, անգամ մի լամպ չի փոխի, քանի որ վախենում է հոսանքից։ Մյուս կենցաղային հարցերի համար չեմ էլ դիմում, քանի որ գրեթե ոչ մի րոպե ժամանակ չունի, ավելի լավ է՝ դրա փոխարեն միասին անցկացնենք օրը։

Զրույցը՝Ամալյա Հովհաննիսյանի

52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը
Ամենադիտված