Բակո Սահակյանը ՀՅԴ-ականների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.ma-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: