Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար


Առաջիններից եմ, ով իմացել է «Անուղղելիների» մասին. «Վերվարածների» Կնյազը՝ նախագծի , Հայաստանից հեռանալու պատճառների և ամուսնալուծության մասին

Aysor.am-ը գրում է . 

«Վերվարածների» տրամաբանական շարունակության՝ «Անուղղելիների» վերադարձը հեռուստասերիալի հետևորդների շրջանում հակասական տրամադրություն ստեղծեց: Որքան նախագիծն ուրախացրեց, նույնքան էլ տխրեցրեց ու զայրացրեց մի պարզ պատճառով՝ սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը, նույն ինքը՝ Կնյազը, «Անուղղելիներում» չի նկարահանվելու: Ու թեև սերիալի ստեղծագործական կազմը դերասանի բացակայությունը հիմնավորող սպառիչ պատասխան տվեց, սական, միևնույն է, հեռուստադիտողը իր սեփական տեսակետն ունի. այն է, թե «Շանթի» ու Արտյոմ Կարապետյանի միջով սև կատու է անցել:

Aysor.am-ին տված բացառիկ հարցազրույցում Արտյոմ Կարապետյանն անդրադարձավ ոչ միայն այս ասեկոսեներին, այլև Հայաստանից բացակայելու պատճառներին, ներկայիս զբաղվածությանն ու ընտանեկան կյանքում տեղ գտած փոփոխություններին:

- Արտյոմ, «Անուղղելիներում» Ձեր բացակայությունը սերիալի հետևորդներին շատ է անհանգստացրել: Նույնիսկ սկսել են խոսակցություններ տարածվել, որ դուք և «Շանթ» հեռուստաընկերությունը տարաձայնություններ ունեք, ֆինանսական չպարզված հարցեր, ինչի պատճառով էլ Կնյազի կերպարը բացակայելու է սերիալից: Կա՞ նման կոնֆլիկտ Ձեր և «Շանթի» միջև:

- Ես էլ տեսա այդ գրառումը և զարմացա, երևի պարապ մարդ է եղել, ուզել է մի բան գրի ու գրել է, չգիտեմ (ծիծաղում է՝ հեղ.): Իրականում, որևէ տարաձայնություն չկա ու չի էլ եղել: Ես առաջիններից եմ, ով իմացել է, որ «Անուղղելիներ» նախագիծն է նկարահանվելու: Այդ մասին ինձ հենց պրոդյուսերն է ասել: Բնականաբար, ուրախացա, որ այդ պրոյեկտը նորից կյանքի է կոչվելու: Որոշել եմ բոլոր կասկածամիտներին անակնկալ մատուցել, ինչը շուտով կտեսնեք (ժպտում է՝ հեղ.):

- Այսինքն՝ նախագծում նկարահանվելու առաջարկ ունեցե՞լ եք:

- Այո՛, առաջարկ ստացա գալ Հայաստան և նկարահանվել «Անուղղելիներում», բայց դե գիտեք՝ սերիալի համար վերադառնալ Հայաստան ու մի քանի ամիս մնալ այդտեղ, անիրատեսական է: 4-5 տարի է՝ Սանկտ Պետերբուրգում եմ, ու բնականաբար, ունեմ գործեր, որը չեմ կարող երկար ժամանակով հետաձգել: Զուտ ֆիզիկական հնարավորություններից ելնելով՝ նախնական պատասխանս հրաժարվելն էր: Բայց թե ի՞նչ կլինի հետո, չգիտեմ: Հետոյի համար ոչինչ չենք խոսել, ինչպես ասում են՝ ոչ ոք չգիտի, թե վաղն իրեն ինչ է սպասվում:

- Օրեր առաջ մեզ հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերությունը հնարավոր համարեց նաև այն տարբերակը, որ գուցե սցենարիստը փոխշահավետ լուծում գտնի, և Կնյազը ժամանակ առ ժամանակ սերիալին միանա ժամանակակից տեխնիկայի՝ սկայփի կամ վայբերի միջոցով: Կհամաձայնվե՞ք այդ տարբերակին:

- Իհարկե, հնարավոր է, ես չեմ բացառում: Այսօր տեխնիկան զարգացած է ու ցանկացած լուծում հնարավոր է գտնել: Պարզապես, այդ ամենը պետք է պրոյեկտի հեղինակները կազմակերպեն, ու ես էլ հասկանամ՝ ինչ ծանրաբեռնվածությամբ եմ ներգրավվելու, որպեսզի կարողանամ տեղավորվել ժամանակի մեջ ու գործերիս հետ հասցնել:

- Ի՞նչ եք կարծում, այսքան տարի անց նախագիծը նույն դիտարժանությունը կունենա՞:

- Անկեղծ ասած, ես հեռուստացույց՝ հատկապես սերիալներ, գրեթե չեմ նայում, համացանցից եմ տեղեկանում, թե ինչ է կատարվում հայկական հեռուստաշուկայում: Բայց որպես «Վերվարածները» նախագծի մասնակից, կարող եմ նկատել, որ այդ տարիների սերիալների ու սիթքոմների մեջ ամենադիտվողներից մեկն էր, եթե ոչ առաջինը: Ու եթե հիշում ենք, «Վերվարածները» հենց առաջին երգիծական հեռուստասերիալն էր: Ճիշտ է՝ անոնսում նշվում է՝ 9 տարի անց, բայց իրականում «Վերվարածներ» նախագիծն ավելի շուտ է սկսվել: Մոտ 100 սերիա նկարեցինք պետավտոտեսուչների մասին, հետո «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները ԲՈՒՀ»-ում, մինչև հասանք հիմնականին՝ «Վերվարածները ընտանիքում» սերիալին: Ուրախ եմ, որ հեռուստադիտողը նորից հնարավորություն կունենա դիտել լավ, հումորային հեռուստասերիալ, որը զերծ է դարդ ու ցավից, լաց ու կոծից ու նման նեգատիվ բաներից, ինչը ողջունելի է:

-  Արտյոմ, ի՞նչը պատճառ դարձավ, որ հեռանաք Հայաստանից:

- Հայաստանից գնալու պատճառները շատ էին: Նախ այն, որ արդեն աշխատանք, նոր նախագծի առաջարկ չկար, «Բանակումն» ավարտվում էր՝ իր տեղը զիջելով «Քաղաքումին», որտեղ իմ զբաղվածությունը քիչ էր: Նույնիսկ փորձեցի ոչ իմ մասնագիտական աշխատանքի միջոցով գումար վաստակել՝ ամեն կերպ ձգտելով Հայաստանում մնալ: Ես միշտ գնացողներին առաջին քննադատողներից եմ եղել, այն էլ հերթը հասավ ինձ (ժպտում է՝ հեղ.)… Երևի տրամաբանական էր, որ մասնագիտությունից դուրս ձեռնարկածս գործն այդտեղ չստացվեց. ես ո՜ւր, առևտուրն ո՜ւր: Ի՞նչ արած, մի բան պե՞տք է անեի մնալու համար: Բայց դե գիտեք, թե Հայաստանում բոլոր ոլորտներում ինչ իրավիճակ է՝ սկսած իշխանական կոռուպցիաներից մինչև եսիմ ուր: Նույնիսկ խանութ բացեցի, ու Հայաստանում առևտրային բիզնեսի ոլորտում հայտնվեցի մի մեծ ծուղակում, ինչի արդյունքում ստիպված եղա անգամ բնակարանս վաճառել ու այդ պարտքերը տալ՝ մնալով օդի մեջ: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ գամ այստեղ:

- Այդտեղ հիմա ինչո՞վ եք զբաղվում, մշտական աշխատանք ունե՞ք:

- Կոնկրետ որևէ զբաղվածություն չունեմ, մարդը ոնց կարողանում է, ինչով կարողանում է, փորձում է գոյատևել: Կոպիտ ասած՝ խոպան է: Ի վերջո, սա մեր երկիրը չի, ու մենք այստեղ նույնիսկ հյուր չենք, այլ ինչ-որ 3-րդ սորտի մարդիկ: Գոյատևում ենք, ոնց հարմարեցնում ենք:

- Քանի որ մշտական ու եկամտաբեր աշխատանք չունեք, ավելի լավ չի՞ լինի Հայաստան վերադառնալ, հատկապես, որ սերիալից արդեն առաջարկ ունեք:

- Ցանկացած նախագիծ մի օր կարող է ավարտվել, ու քանի որ այդտեղ դեռ ապագա չեմ տեսնում, չեմ շտապում վերադարձի որոշում կայացնել: Մեր պապերի ասածի պես՝ Հայաստանը դարձավ այն երկիրը, որտեղ ապագա չունենք, հեռացել ենք ու մնում է երազենք ժամանակ առ ժամանակ «էրգիր էրթալու» ու կարոտներս առնելու մասին:

- Թեկուզ Հայաստանից կարոտն առնելու նպատակով՝ Ձեզ ե՞րբ սպասենք էրգրում:

- (Ժպտում է՝ հեղ.) Ամեն օր եմ ուզում Հայաստան գալ, թեկուզ գոնե ման գալու համար: Շատ էի ուզում այս ամռանն այդտեղ լինել, ուղղակի այնպիսի աշխատանք եղավ, որը հստակ ժամկետներ էր պահանջում. Մինչև ապրիլ պետք է մնամ այդ գործի մեջ: Նախատեսում ենք հաջորդ տարվա օգոստոսին մեկ ամսով գալ, կարոտներս առնել ու վերադառնալ: 

- Բայց դուք՝ գյումրեցուն հատուկ Ձեր կոլորիտով, պահանջված դերասան եք, հեռուստադիտողը Ձեզ սիրում ու կարոտում է: Եթե չեմ սխալվում՝ նախորդ տարի էլ Հայաստան եկաք ու նկարահանվեցիք «Դե տժժա» կատակերգությունում…

- Այո, «Բանակում» սերիալի ռեժիսոր, իմ ընկեր Հայկ Կբեյանը կազմակերպեց դա: Նրան հրավիրել էին որպես ռեժիսոր, ինքն էլ որպես դերասան իմ թեկնածությունն էր առաջարկել: Մի քանի թեկնածուներ կային, սակայն մեկ ամիս հետո իմացանք, որ պրոդյուսերների հավանությանը ես էի արժանացել: Շատ ուրախացա այս նկարահանման համար, հումորով ֆիլմ էր, որի շուրջ հրաշալի անձնակազմ էր հավաքված: Ճիշտ է՝ մինչև այսօր այն չեմ տեսել, բայց գոնե աշխատանքային պրոցեսի ընթացքում որակի մասին պատկերացում կազմեցի: Դրանից հետո առաջարկ չեմ ունեցել, իհարկե, չհաշված «Անուղղելիները»:

- Այստեղ նաև խոսակցություններ էին շրջանառվում, որ ամուսնալուծվել եք: Ճի՞շտ է: Փաստորեն, Հայաստանից մենա՞կ եք մեկնել:

- Այո, ես ամուսնալուծվել եմ ու ամուսնացել երկրորդ անգամ: Մենակ չեմ մեկնել, այստեղ ընտանիքիս հետ եմ… Գիտեք, մոտ 17 տարի եթերում լինելով՝ խուսափել եմ անձնական կյանքս հանրայնացնելուց: Գուցե անհամեստություն թվա, բայց ես այն ճանաչված մարդկանցից եմ, ով չի սիրում իր «սառնարանի» ամբողջ պարունակությունը ցույց տալ: Չնայած, ի հակադրություն ինձ, շատերն այդկերպ իրենց փիար անելու ձև են գտել:  Նույնիսկ վարսավիրանոց կամ սրճարան գնալուց նկարվում ու ֆեյսբուք են գցում: Չգիտեմ, նման բաներից ես միշտ խուսափել եմ: Սիրել եմ, որ մարդիկ ինձ էկրանից են տեսել, ընդունել կամ չընդունել՝ իմ կերպարով… Երեխաներ ունեմ, ու ցանկանում եմ, որ իրենք իրենց ուժերով կայանան, ոչ թե մի տեղ դիմելիս ասեն՝ այսինչ մարդու տղան է: Ծնողի հայտնի լինելը երեխայի վրա պարտադիր ազդում է, հաճախ՝ խանգարում:

- Քանի՞ տարեկան են Ձեր տղաները, ո՞ւմ մոտ են մնում:

- Տղաներս՝ Շավարշն ու Հայկը, 14 և 10 տարեկան են, սովորում են դպրոցում: Շատ լավ տղերք են, կարևորը՝ սիրում ենք միմյանց, հասկանում ու ընկերություն ենք անում: Մենք շատ լավ ընկերներ ենք (ժպտում է՝ հեղ.): Պարբերաբար, և՛ իմ մոտ են լինում, և՛ մայրիկի: Նախորդ տարվա ամառվանից ինձ մոտ են եղել, երբ Հայաստան էի եկել ֆիլմում նկարահանվելու, ինձ հետ էին: Ինձ հետ էլ վերադարձան Սանկտ Պետերբուրգ, այստեղ էին դպրոց գնում: Բոլորովին վերջերս եմ իրենց ուղարկել տատիկ-պապիկի մոտ, ովքեր Ռուսաստանի մեկ այլ քաղաքում են:

- Հայաստանյան ընկերների հետ կապը պահպանվո՞ւմ է:

- Զուտ ֆեյսբուքով ենք կապը պահում, քանի որ զբաղվածության խնդիր կա, ամեն օր չենք կարողանում զանգել միմյանց: Մտերիմ ընկերներիցս է Սերգեյ Դանիելյանը, ում հետ մշտապես կապի մեջ ենք:

- Ի դեպ, գիտեմ, որ նեղ շրջապատում Ձեզ բոլորը «Յարդ» են ասում: Որտեղի՞ց եք ժառանգել այդ կեղծանունը:

- (Ծիծաղում է՝ հեղ.) Դա այնքան հին պատմություն ունի, որ ես էլ չեմ հիշում: Շատ փոքր տարիքից, դեռ Լենինականում, մանկապարտեզում էին ինձ «Յարդ» ասում, որի մասին շատերը չգիտեն… Յարդն անգլիական երկարության չափման միավորն է, նաև բակ, պարտեզ է նշանակում: Բայց չեմ կարծում, թե 80-ականներին Լենինականի Տեքստիլ թաղամասում ինչ-որ մեկը չափման միավորը «յարդ»-ով էր հաշվում, կամ գիտեր, թե պարտեզն անգլերենով ինչպես է կոչվում, որ մի հատ էլ ինձ հենց դրա հետ կապված մականունը տար: Շատ եմ մտածել, բայց ինձ համար կեղծանվանս պատմությունն առեղծված է մնացել: Չնայած՝ սիրում եմ այդ անունն ու նույնիսկ երբեմն ստորագրում «Յարդ»-ով (ժպտում է՝ հեղ.):

- Արտյոմ, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

- Ես էլ շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար:
 

 Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

 

Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով
Ամենադիտված