Պյոտր Սվիտալսկին ու Կարեն Կարապետյանը քննարկել են ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը
Ուշադրության կենտրոնումՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հանդիպել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ քննարկել ընթացիկ համագործակցությունը, մասնավորապես ԵՄ կողմից ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը՝ ուղղված աջակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։
ԵՄ Հայաստանի պատվիրակության գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ եվրոպական հարևանության քաղաքականության համագործակցության առաջնահերթությունները կտրամադրեն քաղաքական ուղեցույց հաջորդ տարիների համագործակցության զարգացման համար՝ սահմանված 2017-2020 թթ-ի «Միասնական աջակցության շրջանակ»-ում։
ԵՄ-Հայաստան համագործակցությունը կարտացոլի Արևելյան գործընկերության վերանայված 2020 թ-ի համար 20 հիմնական արդյունքները ։