Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Տպավորություն է , որ ՓՊ նախագահի առջեւ խնդիր է դրված անկախ փաստաբանների դեմ արշավ տանել. փաստաբանների քննարկումը

Դատարաններում ապօրինի խուզարկությունների դեմ գործադուլ հայտարարած 184 փաստաբաններն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հավաք-քննարկում են հրավիրել:

Հանրային հնչեղություն ունեցող գործերով արդեն շուրջ 3 ամիս է՝ դատական կարգադրիչները փորձում են խուզարկել փաստաբաններին: Նախօրեին արդեն իսկ Դատարանների նախագահների խորհուրդը հրապարակել է արգելված իրերի ցանկը, թե ինչ չի կարելի մտցնել դատարան:

«Վերաբերմունքը դեպի փաստաբաններ ցույց տվեց, թե պետությունն ինչպես է մեզ արժեւորում: Մենք համարվում ենք ամենաթույլ օղակը, երբ ստորացուցիչ զննություն են կազմակերպել, ինչպե՞ս կարելի է կնոջից պահանջել բացել պայուսակն օտար տղամարդկանց մոտ: Մենք հրավիրում ենք պետական իշխանության ուշադրությունն այս խնդրի վրա: Ինչ վերաբերում է արգելված իրերի ցանկին, համոզված եմ՝ դատարանների նախագահները չեն կարդացել այս փաստաթուղթը, Քոմեդի քլաբի տեքստ է սա, պատկերացնո՞ւմ եք՝ արգելվում է մտցնել գործելու շյուղ, ոնց որ փաստաբաններն ամբողջ օրը դրանով են զբաղվում: Հույս ունենք, որ այս մեկօրյա ակցիան բավարար կլինի, որ գտնեն բոլորի համար հարմար լուծում»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար նույնպես նվաստացուցիչ է այս իրավիճակը. «Ցանկում պակասում էր սեխի ու ձմերուկի արգելումը»:

Դատարանների նախագահների խորհրդի հրապարակած ցանկը ծիծաղելի է նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համար: Նրա համոզմամբ, այս որոշման հեղինակը Արման Մկրտումյանն է, որը չարաշահել է իր լիազորությունները, իսկ այս ամբողջը քաղաքական գործընթաց է, որտեղ իջեցվում են քաղաքական պատվերներ, որոնք կատարվում են տարբեր մարմինների կողմից:

Փաստաբաններից Մուշեղ Շուշանյանն էլ համոզված է՝ եթե Փաստաբանների պալատի նախագահն ի սկզբանե դիրքորոշում հայտներ, հարցը վաղուց լուծված կլիներ:

«Հենց սկզբից սկսվեց քննարկվել՝ սա զննությո՞ւն է, թե՞ խուզարկություն, ՓՊ նախագահի թեթեւ ձեռքով փորձ արվեց ապացուցելու, որ սա զննություն է, մինչդեռ բոլորիս համար պարզ է, որ տեղի ունեցածը խուզարկություն է: Դատական դեպարտամենտի հետ համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո ՓՊ նախագահն ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, որ հնարավոր է նռնակ մտցնելու փորձ կատարվի: Այն, ինչ պետական այլ մարմին չի հայտարարում, հայտարարվում է ՓՊ նախագահի շուրթերով: Տպավորություն է, որ ՓՊ նախագահի առջեւ խնդիր է դրված անկախ փաստաբանների դեմ արշավ տանել: Այս մեկօրյա գործադուլով խնդիրը լուծում չի ստանա, կարծում եմ: Պետք է քննարկել պայքարի այլ տարբերակներ եւս»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ, ուղղակիորեն դիմել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, հայտարարեց. «Ցավում եմ, որ պարոն Զոհրաբյանը մաս կազմեց այն խաղին, որն առաջարկեց Դատական դեպարտամենտը: Միգուցե որոշակի կաշկանդվածություն ունի, բայց փաստաբանները պետք է պայման առաջարկող լինեն: Պարոն Զոհրաբյան, զերծ մնացեք Դատական դեպարտամենտի հետ խաղ կատարելուց: Ներկայումս առկա խնդիրները ընդդիմադիր փաստաբաններինը չեն միայն, բոլորի խնդիրներն են»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

Մարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի
Ամենադիտված