ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան


1936-ի հուլիսյան տոթ երեկոն

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Հայ իրականության բազմադարյա պատմության մեջ եղել են բազմաթիվ հայորդիներ, ովքեր անկախ իրենց ապրած ժամանակահատվածից և աշխարհաքաղաքական զարգացումներից, ունեցել են ինդիվիդուալ աշխարհընկալում և չեն կորցրել իրենց տեսակով գենետիկ հայ լինելը: Անկախ այն հանգամանքից, թե իրականում տվյալ պահին ով է եղել «տեր ու տիրակալը»` պարսիկը, հռոմեացին, մոնղոլը, թուրքը թե ռուսը, հայն ունեցել է այն հայազնը, ով հպարտ ու իսկական` արիական պահվածքով չի խոնարհել իր գլուխը: Այդ հայազուններից մեկը Աղասի Խանջյանն է: Հայորդի, ով իր ժամանակին արել է գրեթե անհնարինը:

Աղասի Խանջյանը ծնվել է 1901թ. հունվարի 30-ին Վանում, սովորել Է Վանի Կենտրոնական վարժարանում: 1915թ. ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան: Դեռ պատանի` 1917-ից Ա. Խանջյանը հեղափոխական գործունեություն է ծավալել: Արդեն 1921թ. Հայաստանում անցել է կուսակցական ղեկավար աշխատանքի, 1923 թվականին՝ Ռուսաստանում: Խանջյանը հաստատվել է Լենինգրադում: 1928թ. Աղասի Խանջյանը Կենտկոմի որոշմամբ գործուղվել է Հայաստան, իսկ 1930 թ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար: Նա առաջիններից էր, որ լրջորեն սկսել է մտածել հայրենադարձության գաղափարը կյանքի կոչելու մասին:
Ա. Խանջյանը 1930-ին դարձել է ավերված ու հիվանդություններով լի Հայաստանի ղեկավար: Նրան հաջողվել էր Մոսկվայից թույլտվություն կորզել՝ գործարաններ, բնակելի շենքեր, մանկական երկաթուղի կառուցելու և Քաջարանում մետաղագործական արտադրություն հիմնելու համար: Խանջյանն անհատ է, ով տեսել էր Երևանի ապագան Թամանյանի հատակագծում ու դրել Օպերային թատրոնի հիմքի առաջին քարը: Նորանշանակ առաջին քարտուղարը մարդկանց մոտ հավատ է առաջացրել դեպի ապագան: Նա փողոցում և հասարակության մեջ քայլել է մենակ, ողջունել անցորդներին, զրուցել նրանց հետ: Թիկնապահներ չի ունեցել, կարիք էլ չի եղել (այս ժեստը ընդգծել է, որ նա բաց է ու թափանցիկ իր ժողովրդի համար):

Հիմնական պատճառներից մեկը, որ Աղասի Խանջյանին գցել է անվստահելի մարդկանց շարքը, եղել է Մոսկվայում 1931-ի հոկտեմբերի 31-ին բոլշևիկյան համկոմկուսի կենտկոմի պլենումում նրա պահվածքը: Այդ օրը Ստալինն առաջարկել է Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղար ընտրել Լավրենտի Քարթվելիշվիլիին, երկրորդ քարտուղար՝ Լավրենտի Բերիային: Լ. Քարթվելիշվիլին վրդովվել է ու հայտարարել, որ չի կարող աշխատել «այդ խարդախի հետ»: Անդկովկասի սոցիալիստական դաշնային խորհրդային հանրապետության (ԱՍԴԽՀ) ժողկոմխորհի նախագահ Մամյա Օրախելաշվիլին էլ փորձել է ճշտել. «Ի՞նչ ասացիր, Կո՛բա. սխա՞լ լսեցի»: Նույնիսկ Հայաստանի ժողկոմխորհի նախագահ սուսիկ-փուսիկ Սահակ Տեր-Գաբրիելյանը վճռականորեն ասել է, որ չի կարելի կանգնեցնել հանրապետական կոմկուսները այդպիսի «անսպասելի որոշման առջև»: Ստալինը չի ստացել նաև մյուս կուսակցական լիդերների` Դադաշ Բունիաթզադեի, Սեիդ Դեդարիանիի, Ղազանֆար Մուսաբեկովի կամ Աղասի Խանջյանի աջակցությունը: Առաջնորդը ստիպված է եղել կատարել «կամային» որոշում:
Նոյեմբերի 10-ին Քարթվելիշվիլիին նոր դիրքում նշանակելու կապակցությամբ Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղար է նշանակվել Օրախելաշվիլին, երկրորդ քարտուղարի պաշտոնում «ընտրվել» է Բերիան, ով մի քանի օր հետո դարձել է նաև Վրաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար: Մեկ տարի հետո Բերիան արդեն Անդրկովկասի շրջկոմի առաջին քարտուղարն էր՝ պահելով, բնականաբար, Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը:

Լավրենտի Պավլովիչը, իհարկե, չէր մոռացել 1931 թվականի պլենումի ժամանակ «ոմանց» պահվածքը: 1933-ի փետրվարին Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղար Սեդրակ Օտյանը հեռացել է Հայաստանից՝ նշանակվելով Անդրկովկասի դաշնության խորհտնտեսությունների ժողկոմ: 1934-ին, երբ Պետական քաղաքական վարչության հիման վրա վերականգնվել է Ներքին գործերի ազգային կոմիտեն, Բերիան գայթակղելով Թբիլիսի է բերել Հայաստանի ՊՔՎ նախագահ Արմենակ Աբուլյանին՝ առաջարկելով նրան ԱՍԴԽՀ ՆԳԱԿ ժողկոմի տեղակալի պաշտոնը: Աբուլյանը մեկ տարի հետո մահացել է ավտովթարից: 1935-ի փետրվարին Մոսկվա է տեղափոխվել Հայկական ՍՍՀ խորհրդային ժողկոմ Սահակ Տեր-Գաբրիելյանը, իսկ Երևանում Խանջյանի համախոհները սկսել են փոխարինվել Բերիայի նշանակած անձանցով: Խանջյանը հասկացել էր, որ իր գործունեության շրջանակը գնալով նեղանում է:
1933-ի մայիսին Ստալինը ժողովել է բոլոր հանրապետությունների ղեկավարներին: Հետդարձի ճանապարհին, երբ արդեն նրանք Վրաստանում էին, Բերիան, սիրալիր տանտեր ձևանալով, ժողովի անդրկովկասյան մասնակիցներին հրավիրել է Վրաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Այդ ժամանակ Խանջյանին հատկացրել էին նոր մեքենա: Բերիան, իբր ցանկանալով գնահատել նոր մեքենան, առաջարկել է նրան փոխվել մեքենաներով: Խանջյանը նստել է Բերիայի կաբրիոլետը, որում վարորդից բացի գտնվել է նաև Վրաստանի կոմկուսի կենտկոմի տրանսպորտի գծով քարտուղար Խարիտոն Խացկևիչը: Ըստ ստորադասության՝ Խանջյանը պետք է նստեր առջևի նստարանին՝ վարորդի կողքին, բայց ընթացքի ժամանակ նրա սիրտը սովորաբար խառնել է, ուստի նա խնդրել է Խացկևիչին, որ նստի նրա տեղը՝ հետևի նստատեղին, այս մասին իմացել են միայն մեքենայում գտնվողները: Որոշ ժամանակ անց անհայտ տեղից կրակել են մեքենայի վրա: Խացկևիչը մահացել է: Պաշտոնական վարկածով՝ դա մահափորձ էր ընկեր Բերիայի դեմ:

1936 թ. մայիսին Խանջյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Կոմկուսի կենտկոմի պլենումին: Նրա բացակայության ժամանակ Բերիայի անմիջական ցուցումով Խաչիկ Մուղդուսին, Ակոպովը, Համո Ամատունին ձերբակալությունների շարք են սկսել Հայաստանում՝ հիմնականում Խանջյանի մերձակա շրջապատի մարդկանց նկատմամբ: Այնուհետև խոշտանգումների միջոցով ցուցմունք են կորզել նրանցից՝ ընկեր Աղասու գլխավորած տրոցկիստական, հակահեղափոխական, ազգայնական խմբակի գոյության մասին:
1936-ի հուլիսին Խանջյանը պետք է գնար Թբիլիսի՝ Անդրկովկասի շրջկոմի գրասենյակ: Այդ ժամանակ նա զգում ու հասկանում էր, որ ուղևորությունը վատ է ավարտվելու: Գրասենյակի աշխատանքները սկսվել են հուլիսի 9-ին, ինչպես և նախատեսված էր: Ամբիոն բարձրանալով՝ Բագիրովը, Մախարաձեն, Ամատունին ու Բերիան միաձայն պնդել են, որ Հայաստանի բոլշևիկյան կոմկուսի կենտկոմը, այսինքն՝ Խանջյանը անձամբ, հավուր պատշաճի չի պայքարում պատեհապաշտության բացահայտ դրսևորումների դեմ: Վերջում Բերիան պահանջել է, որ Հայաստանի կոմկուսի կենտկոմը հատուկ հսկողության տակ առնի Ներսես Ստեփանյանի գործը` ով լինելով կումկուսի անդամ, բացահայտվել է իր տրոցկիստական հայացքների համար:
Նիստն ավարտվում է հինգ անց երեսուն: Բերիան ուշ երեկոյան մեքենա է ուղարկում Խանջյանի համար…

Մոտ մեկ ժամ անց, Լավրենտի Բերիայի առանձնասենյակում սպանվել է Աղասի Խանջյանը: Պաշտոնապես հայտարարվել է, որ Խանջյանն ինքնասպան է եղել, որն իբր նացիոնալիստական և հակահեղափոխական-տրոցկիստական տարրերի մերկացման գործում նրա թուլության և անկարողության հետևանք էր: Նույն տարվա վերջում՝ դեկտեմբերի 4-ին, Ստալինն իր ելույթում խոսելով կոմունիստների շարքերում ինքնասպանությունների աճի մասին, թվելով ինքնասպանություն գործած գործիչների անունները (ի դեպ՝ նա մոռացել է Խանջյանին, սակայն Ա.Միկոյանի հուշումով տվել է նաև նրա անունը: Կարելի է ենթադրել, որ Ստալինը, հիանալի իմանալով, որ Խանջյանը ինքնասպանություն չի գործել, այլ սպանվել է, նրա անունն իսկապես չի հիշել «ինքնասպանվածների» շարքում, սակայն Միկոյանը չէր կարող թույլ տալ, որ կասկածները խորանային Խանջյանի ինքնասպանության պաշտոնական հայտարարության շուրջ), ասել է, որ ինքնասպանությունների պատճառն իրենց հանցագործությունների համար պատասխանատվությունից նրանց խուսափելն է, որով նրանք նաև իրենց մաքրագործում են և միաժամանակ վնասում ու խաբում կոմունիստական կուսակցությանը:

Բերիան` իր «Փոշիացնել սոցիալիզմի թշնամիներին» հոդվածում այսպես է նկարագրել Խանջյանի գործունեությունը: «Ընկ. Խանջյանը տարիներ շարունակ պարբերաբար նամակագրություն է ունեցել արտասահմանում (Փարիզում) գտնվող հայկական հակահեղափոխական բուրժուա-նացիոնալիստական «Ռամկավար» կուսակցության հայտնի ներկայացուցիչ ոմն Արշակ Չոպանյանի հետ: Այդ գրագրությունը Խանջյանը թաքցրել է կուսակցությունից: Խանջյանին ուղարկվող նամակներում այդ Չոպանյանը հակահեղափոխական, նացիոնալիստական «խորհուրդներ» է տվել Խանջյանին:… 1936թ. նամակում նոր Սահմանադրության առիթով Չոպանյանը խորհուրդ է տվել Խանջյանին՝ դնել սահմանների վերանայման և ընդարձակման հարցը: Նա գրում է, որ խոսքը ոչ միայն Թուրքիային տրված Անիի, Արարատի, Կարսի և Սուրմալուի մասին է, այլև Ախալաքալակի, Ղարաբաղի, Նախիջևանի, որոնք միշտ Հայաստանի մաս են եղել: Խանջյանը ոչ միայն այս կարգի նամակներ է ստացել, այլև հնարավոր է համարել դրանց պատասխանել և նույնիսկ հետևել այդ հակահեղափոխական խորհուրդներին… Խանջյանն ուղղակի հովանավորել է հայ մտավորականության, գրողների մի մասին՝ կատաղի նացիոնալիստական տարրերին»… 
Մի քանի ամսում հանրապետությունում «Խանջյանի գործով» բանտարկվել է ավելի քան ութ հարյուր մարդ:

Խանջյանին չդատեցին նույնիսկ ամենակողմնակալ դատարանում, չպահեցին պետական անվտանգության բանտերում, չքննեցին ու չուղարկեցին ճամբարներ… Ինչպես նշեցինք՝ պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպան էր եղել, սակայն այն ժամանակ բոլորը հասկանում էին, որ Խանջյանին սպանել էին: Նրան գնդակահարել էր Բերիան՝ իր գրասենյակում, քանի որ այնտեղից դուրս գալուց հետո Խանջյանը չափազանց վտանգավոր էր լինելու անձամբ իր համար:

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին
Ամենադիտված