Համացանցում է հայտնվել «Սուպեր մամա 2» կինոկատակերգության առաջին անոնսը (VIDEO)
TV«Կարգին» փրոդաքշընը ներկայացրել է «Սուպեր մամա 2» կինոկատակերգության առաջին անոնսը, որից հայտնի է դառնում, որ այս անգամ հերոսները հայտնվում են կանանց գաղութում։
Այս անգամ կնոջ կերպարանքով է ներկայանում նաև Գարիկը։ Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Անի Խաչիկյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի առաջին մասը մեծ հաջողություն ունեցավ, ինչը ստիպեց հեղինակներին մտածել երկրորդ ֆիլմի մասին։