Ռիտա Սարգսյանը նույնպես ուրախանում , պարում է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին (վիդեո)
TVԱռաջին տիկին Ռիտա Սարգսյանը բարձր տրամադրություն է ունեցել «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքի ժամանակ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է՝ ինչպես է նա պարում:
Ավելի վաղ հարսանիքից տեսանյութ էր տարածվել, որտեղ պարում էր Սերժ Սարգսյանը:
Կարենի եւ Լիլիթի պսակադրությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայի հայ առաքելական եկեղեցում: Այնուհետեւ նրանք միությունը տոնել են «Սաֆիսա» ռեստորանում, որտեղ մոսկովյան օլիգարխները սովորաբար կազմակերպում են իրենց միջոցառումները:
Բացի Սերժ Սարգսյանից՝ ներկա են ՀՀ մի շարք բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ՝ այդ թվում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Զույգի քավորը եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խնջույքի հյուրերի համար երգել են հայկական, ռուսական եւ համաշխարհային շոու բիզնեսի աստղեր: