Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը Եվրոպան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը Բժիշկը զգուշացրել է ագրեսիվ քաղցկեղ առաջացնող սխալի մասին Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվել


Պատմության ամենատարօրինակ բուժման 5 մեթոդները

Life

Blognews.am-ը գրում է.

Բժիշկներն աշխատում են մարդկանց բուժօգնություն ցույց տալ և օգնել նրանց, սակայն պատմությունն ուսումնասիրելիս ականատես ենք լինում դեպքերի, երբ չնայած վնասվածքներին, հիվանդությունների մասին ունեցած իրենց բավականաչափ հարուստ գիտելիքներին՝ հիվանդներին բուժելու համար բժիշկները դիմում էին այնպիսի տարօրինակ ու սարասափելի միջոցների, որոնք ավելի շատ թերևս վնասում են, քան օգուտ էին տալիս։

 5  Արյուն քամել

blood letting

Հազարավոր տարիներ շարունակ բժիշկները հավատացած էին, որ մարդկանց հիվանդությունների պատճառը «վատ արյան» առկայությունն էր։ Արյունը քամելու բուժման մեթոդը սկսվել է իրականացվել հին շումերների և եգիպտացիների մոտ, սակայն այն այնքան էլ տարածված չէր մինչև հունական ու հռոմեական դասական ժամանակաշրջանը։ Այնպիսի ազդեցիկ բժիշկներն, ինչպիսիք էին Հիպոկրատը և Գալենը, հաստատում էին, որ մարդու մարմինը լցված է չորս հիմնական նյութերով՝ դեղին մաղձով, սև մաղձով, խորխով ու արյունով, և սրանք անհրաժեշտ է բալանսավորված պահել օրգանիզմի առողջությունը պահպանելու համար։ Այս գաղափարին հետևելով՝ տենդով կամ այլ հիվանդություն ունեցող հիվանդներին ախտորոշում էին արյան գերառատություն։ Օրգանիզմի ներդաշնակությունը վերականգնելու համար բժիշկները պարզապես կտրում էին հիվանդի երակն ու կյանքի համար կարևոր հեղուկի մի մասը դուրս հանում։ Որոշ դեպքերում տզրուկներ էին օգտագործվում՝ արյունը մաշկից միանգամից «քամելու» համար։ 
Չնայած սա կարող է հանգեցնել արյունահոսության ու արյան կորստի հետևանքով մահվան, այնուամենայնիվ, բուժման այս մեթոդն օգտագործվում էր մինչև 19-րդ դար։ Միջնադարյան բժիշկները «արյան քամելը» նշանակում էին ամեն տեսակ հիվանդությունների համար՝ կոկորդի բորբոքումից մինչև ժանտախտ, իսկ որոշ վարսավիրներ նույնիսկ այն որպես իրենց կողմից մատուցվող ծառայություն էին նշում՝ սանրվածքի և սափրելու հետ միասին։ Բուժման այս մեթոդը դադարեցվեց այն բանից հետո, երբ նոր հետազոտությունները ցույց տվեցին, որ այն ավելի շատ վնասում է, քան օգուտ տալիս։ Ինչևէ, տզրուկաբուժությունն ու արյունը «քամելու» մեթոդները մինչև այսօր օգտագործվում են որոշ տեսակի հիվանդությունների բուժման մեջ։

 4  Գանգի մեջ անցք բացել

trepanation

Մարդկության պատմության մեջ վիրահատության ամենահին մեթոդներից մեկը թերևս նաև ամենասահմռկեցուցիչն է։ 7000 տարի առաջ աշխարհի քաղաքակրթությունները հիվանդությունների բուժման համար մարդու գանգերի մեջ անցքեր էին բացում։ Հետազոտողները կարող են միայն ենթադրել, թե ինչպես և ինչու է ուղեղի վիրահատության այս միջոցը սկսվել օգտագործվել։ Առավել տարածված ենթադրություններից մեկն այն է, որ այն կազմել է ինչ-որ ցեղերի ծիսակարգի մաս կամ նույնիսկ մարդու միջից չար ոգիներին դուրս հանելու միջոց, որոնք իբր տիրում էին հիվանդներին կամ մտավոր հիվանդների մարմնին։ Մյուսներն էլ պնդում են, թե դա ուղեղի սովորական վիրահատություն էր, որն օգտագործվում էր էպիլեպսիայի, գլխացավերի, թարախակույտերի և արյան գնդիկների բուժման նպատակով։ Պերուում հայտնաբերված անցքերով գանգերը հուշում են, որ այն հնարավոր է՝ ծառայել է նաև որպես արտակարգ իրավիճակներում գանգային վնասվածքի արդյունքում ոսկրային բեկորները հեռացնելու համար բուժօգնության մեթոդ։ Հետաքրքիրն այն է, որ որոշ փաստեր վկայում են, որ շատ հիվանդներ ողջ են մնացել այսպիսի վիրահատությունների արդյունքում։

 3  Սնդիկ

liquid mercury

Սնդիկը հայտնի է իր թունավոր ազդեցությամբ, սակայն ժամանակին այն օգտագործվել է որպես բուժիչ ըմպելիք ու քսուկ։ Հին պարսիկներն ու հույներն այն բուժիչ էին համարում, իսկ երկրորդ դարի չինացի ալքիմիկոսները հեղուկ սնդիկը և կարմիր սնդիկի սուլֆիդն օգտագործում էին՝ հավատալով, որ այն երկարացնում է կյանքն ու լավացնում առողջությունը։ Որոշ բժիշկներ նույնիսկ խոստանում էին, որ սնդիկով, ծծումբով ու մկնդեղով թունավոր եփուկն օգտագործելու դեպքում հիվանդն անմահություն ու ջրի վրա քայլելու ունակություն ձեռք կբերեր։ Այս «բուժիչ նյութի» օգտագործման հետևանքով գրանցված մահացության ամենահայտնի դեպքը Չինաստանի կայսր Քին Շի Հուանդի մահն էր, ով մահացավ սնդիկից՝ անմահություն ձեռք բերելու համար այն խմելու հետևանքով։

Վերածննդի դարաշրջանից մինչ 20-րդ դար սնդիկը նաև օգտագործվում էր սեռական ճանապարհով փոխանցվող այնպիսի հիվանդությունների բուժման նպատակով, ինչպիսին, օրինակ, սիֆիլիսն էր։ Չնայած որոշ հիշատակումներ կան այն մասին, որ այս ծանր մետաղով բուժումը հաջողությամբ պայքարել է վարակների դեմ, այնուամենայնիվ, հիվանդները հաճախ մահացել են երիկամի և լյարդի անբավարարումից։

 2  Կանիբալիստական բուժում

cannibal cures

Տառապում եք խիստ գլխացավերից, մկանային ցավերից ու ստամոքսի խոցի՞ց։ Ժամանակին բժիշկներն այս հիվանդությունների համար դուրս էին գրում մարդու մսից, արյունից ու ոսկորներից պատրաստված բուժիչ ըմպելիք։ Այսպես կոչված «դիակի դեղորայքը» հարյուրավոր տարիներ տարածված բուժման միջոց էր։ Հռոմեացիները հավատացած էին, որ սպանված գլադիատորների արյունը կարող է բուժում լինել էպիլեպսիայի դեմ, իսկ 12-րդ դարի դեղագործները հայտնի էին «մումիայի փոշի» պահելով, որն իրենից ներկայացնում էր Եգիպտոսից գողացված մումիաների աղացած փոշի։ Իսկ այդ ընթացքում 17-րդ դարի Անգլիայում Կառլոս Երկրորդ արքան հայտնի էր «Արքայի կաթիլներ» կոչվող իր ըմպելիքով։ Այն իրենից ներկայացնում էր վերականգնողական եփուկ, որը պատրաստված էր մարդու փշրած գանգից ու ալկոհոլից։
Հավատացած էին, որ այս կանիբալիստական դեղորայքները մոգական հատկություն ունեին։ Մահացած մարդու մասունքներն օգտագործելով՝ հիվանդը նաև կլանում էր նրանց ոգու մի մասը, ինչն իբր բարձրացնում էր կենսունակությունն ու օրգանիզմի առողջությունը։ Նշանակված բուժումը հաճախ համապատասխանում էր հիվանդության տեսակին. օրինակ՝ գանգն օգտագործվում էր միգրենի համար, իսկ մարդու ճարպը՝ մկանային ցավերի համար, սակայն բուժիչ ըմպելիքը պատրաստելու համար թարմ բաղադրամասերը գտնելն այնքան էլ հեշտ չէր ու բավականին սահմռկեցուցիչ գործընթաց էր։ Որոշ դեպքերում հիվանդները գնում էին մահապատիժներին ականատես լինելու՝ հույս ունենալով ձեռք բերել նոր սպանված մարդու թարմ արյունը։

 1  Թափառող արգանդ

womb wandering

Հին հույները հավատացած էին, որ կնոջ արգանդն առանձին արարած է, որն իր սեփական միտքն ունի։ Պլատոնի և Հիպոկրատի ձեռագրերի համաձայն՝ երբ կինը երկար ժամանակ ամուրի է, նրա արգանդը, որը նկարագրվում է որպես «շնչող կենդանի», ցանկանում է երեխաներ պահել և կարող է հալածել ու ազատորեն շարժվել նրա մարմնում՝ շնչահեղձություն ու հիստերիա առաջացնելով։ Այս հետաքրքիր ախտորոշումը պահպանվել էր որոշ ձևով հռոմեացիների և բյուզանդացիների մոտ, մինչև որ բժիշկներն իմացան, որ արգանդն անշարժ է որովայնամզի, կապանների, փակեղենի ու կոնքի հատակի մկանների օգնությամբ։

Արգանդի տեղաշարժումը կանխելու համար կանանց խորհուրդ էր տրվում ամուսնանալ երիտասարդ տարիքում ու այնքան երեխաներ ունենալ, որքան հնարավոր է։ Ազատ արձակված արգանդի համար բժիշկները նշանակում էին թերապևտիկ լոգանքներ, ֆիզիկական մերսումներ ու թուրմեր՝ արգանդին իր տեղը հետ գնալ ստիպելու համար։ Նրանք կարող էին նաև «ախտահանել» հիվանդի գլուխը ծծումբով ու կուպրով՝ միաժամանակ հաճելի հոտով լոսյոններ քսելով ազդրերի հատվածում։ Նրանց տրամաբանության համաձայն՝ արգանդը պետք է փախչեր վատ հոտերից ու կրկին իր տեղը տեղափոխվեր։ 

 

 

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել․ ի՞նչ է կատարվումՈւժեղ ձնաբքի պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել էԿրակոցներ են հնչել Զովունիում. Կա վիրավորԹալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է95 տարեկանում մահացել է լեգենդեր դերասան Ռոբերտ ԴյուվալՄեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանՌեկորդային ծավալի թմրանյութեր են հայտնաբերվելԱՄՆ-ն հակամարտության կողմերին Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր չի պարտադրում. ՌուբիոԴիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՀրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվըՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանցի միգրանտների համար ՌԴ-ում կարգելվի որոշ մասնագիտություններով աշխատանքներ. հայերին արգելքը չի վերաբերիԵվրոպան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ից ռազմական կախվածությունը ԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԲժիշկը զգուշացրել է ագրեսիվ քաղցկեղ առաջացնող սխալի մասին Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Խոշոր հրդեհ կենդանաբանական այգում (տեսանյութ)Չինաստանը երբեք չի գնա ընդդեմ Ռուսաստանի. Լուկաշենկո Խնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել․ նոր մանրամասներ Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվելՆույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ Շարունակում ենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան Արտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում
Ամենադիտված