4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս American Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ


Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին

Life.panorama.am-ը գրում է .

Վերջին ամիսներին երգչուհի Լիանայի կտրուկ նիհարելը դարձել է ամենաքննարկվող թեմնարից մեկը: Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ ու տեղեկացել ավելորդ կիլոգրամներից ազատվելու նրա գաղտնիքների մասին:

Զրույցի սկզբում Լիանան նախ նշեց, որ դպրոցական տարիներին հրաշալի կազմվածք է ունեցել եւ միայն տարիների ընթացքում է գիրացել.

«Իմ դպրոցական ընկերները կփաստեն, որ պատանեկան տարիներին հրաշալի կազմավծք ունեի, անգամ այն ժամանակ մասնակցեցի գեղեցկության մրցույթի ու երրորդ տեղը զբաղեցրեցի: Հենց այդ մրցույթի շրջանակներում էլ սկսեցի առաջին անգամ երգել: Հետո իմ կյանքում այսպես ասած «քնած» շրջան եկավ արտաքինիս հետեւելու առումով, որից հետո վերջերս ասես արթնացա ու հասկացա, որ կարող եմ եւ շատ գեղեցիկ լինել, միայն թե կամքի ուժ ունենամ: Դրանից հետո սկսեցի կենտրոնանալ ավելրոդ քաշից ազատվելու վրա, հիմա իմ օրինակով կարող եմ ապացուցել մարդկանց, որ ցանկության դեպքում մարդն ամեն ինչի էլ կարող է հասնել»,- պատմեց Լիանան ու շարունակեց.

«Ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ես տեսնեի, թե ովքեր են ինձ սիրում, երբ ես գիրուկ եմ, երբ չունեմ հրաշալի արտաքին: Պատահական չէր, որ այդ ընթացքում էլ ես ամուսնացա ու իսկապես սիրվեցի: Գիտեք, շատ կարեւոր է, երբ քեզ սիրում են հոգուդ, այլ ոչ թե արտաքինիդ համար, երբ սիրում են ըստ սրտիդ, այլ ոչ թե ըստ կիլոգրամներիդ թվի: Այս դեպքում սերը շատ ավելի անկեղծ է, շատ ավելի սրտանց: Նման փորձարկումներ իմ կյանքում շատ եմ անում, կարող եմ, օրինակ, մի օր վատ հագնվել, մի օր շատ չխնամվել ու հետեւել մարդկանց արձագանքներին: Հիմա նաեւ ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ինձ սիրում էին նաեւ գիրուկ ժամանակ, ես նրանց համար ուղղակի խենթանում եմ, այսօր ինձ համար շատ թանկ են նաեւ այն ֆեյսբուքյան գրառումները, երբ անծանոթ մարդիկ ասում են, որ ինձ սիրում էին նաեւ գիրուկ ժամանակ»:

Լիանան գրեթե չորս ամսում նիհարել է 20 կիլոգրամ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ շատ խորն է ուսումնասիրել եւ ուսումնասիրում ճիշտ սննդակարգի կանոնները.

«Պետք է շեշտեմ, որ ոչ մի դիետոլոգի, սննդաբանի օգնության չեմ դիմել: Ինքս բավականին երկար ժամանակ ու մինչ այսօր ուսումնասիրում եմ ճիշտ սնվելու կանոնները, տարբեր մթերքների արդյունավետությունն ու հակառակը: Իմ կյանքի ընթացքում շատ եմ դիետաներ պահել, սակայն դրանք ընդհանրապես շահավետ չեն: Մենք կարող ենք օրը մեկ անգամ ուտել, բայց օգտագործել այնպիսի մթերքներ, որոնց արդյունքում գիրանանք: Ճիշտ սնվելու առաջին կանոններից մեկն այն է, որ պետք  է օրական մինչեւ վեց անգամ ուտել, այսինքն՝ գրեթե երկու ժամը մեկ, սակայն ուտել շատ-շատ քիչ: Երբեք չպետք է կուշտ վեր կենալ սեղանից»- ընդգծեց Լիանան հավելելով.

«Շատ կարեւոր է, որպեսզի մարդ կարողանա իր մեջ արթնացնել 6-րդ զգայարանը, ինքն իր ուղեղին թելադրել, որ օրինակ պետք է նիհարել: Այս պարագայում ինքնըստինքյան ցանկություն էլ չես ունենա ուտել արգելված մթերքներ: Ժամանակի ընթացքում ինձ սկսեցին դուր գալ շոգեխաշված, այլ ոչ թե տապակած ուտեստները: Լինելով շատ աղակեր, հիմա ինձ դուր են գալիս առանց աղ մթերքներ օգտագործել: Ես հրաժարվել եմ հացից ու խմորեղենից: Առավել նախապատվություն եմ տալիս բանջարեղենին: Միաժամանակ՝ պետք է շեշտեմ, որ շատ սխալ է օրգանիզմին ստրեսի ենթարկել, եթե օրինակ օրգանիզմդ այդ պահին թխվածքաբլիթ է ուզում, կարելի է շատ քիչ օգտագործել, բայց երբեք չչարաշահել: Ինքս աշխատում եմ 20:00-ից հետո չուտել, նաեւ պահպանում եմ ջրի օգտագործման բալանսը»:

Լիանան վստահ է՝ ավելորդ կիլոգրամները ոչ միայն տգեղ են, այլեւ առողջութան համար վնասակար.

«Շատ հիվանդություններ՝ հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ գիրության պատճառով են ի հայտ գալիս, այդ թվում նաեւ շաքարային դիաբետը կարող է գիրության պատճառով առաջանալ»,- նշեց նա:

Ճիշտ սննդակարգից զատ՝ Լիանան հաճախում է նաեւ մարզսրահ եւ լողի.

«Շատ կարեւոր է մարզվելը: Ես ունեմ հրաշալի մարզիչ, ով ինձ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս մարզասրահում, սակայն իմ պարագայում մեծ նշանակություն ունեցավ նաեւ լողը: Հիմա ես առանց դադարի զբաղվում եմ սպորտով, ինչը ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ առողջ լինել»,- հավելեց երգչուհին:

Լիանան վստահ է, ավելի հեշտ է նիհարել, քան կորցրած քաշը պահպանել.

«Տարիներ առաջ ես կրկին 20 կիլոգրամ նիհարեցի, երբ դեռ բալիկ չէի ունեցել, բայց ժամանակի ընթացքում կրկին գիրացա: Վստահաբար, շատ ավելի բարդ է պահպանել կորցրած քաշը, իսկ դրա համար պետք է անընդհատ առողջ սնվել, ճիշտ սննդակարգով ապրել ու ամենակարեւորը՝ թելադրել ուղեղին, որ դու պետք է պահպանես քաշդ ու ոչ մի դեպքում չվերադառնաս հին տեսքիդ»,- նշեց նա:

Լիանան թեեւ 20 կիլոգրամ է կորցրել, բայց նա այսքանով չի եզրափակվի.

«Պետք է դառնամ 60 կիլոգրամ, սա ես ինքս ինձ եմ խոստացել: Ճիշտ է՝ ես 20 կիլոգրամ եմ նիհարել, բայց ճարպային մասն ավելի շատ եմ կորցրել ու արտաքնապես ավելի նիհար տեսք ունեմ»,- ավարտեց երգչուհին՝ շեշտելով՝ պետք է ինքնակառավարվել այնպես, որ մենք թելադրենք մեր ուղեղինն, այլ ոչ թե իր թելադրանքներով շարժվենք:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար
Ամենադիտված