Ազգային բնավորությունը հրամայական է
BlogԿարեն Շահազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային դիմագիծ, բնավորություն կորցնելը ոչ պակաս կործանարար է:Այո՜, կարծանարար, քանզի դադարում ես նպատակ ունենալ լուրջ գործողությունների մեջ: Մարդն է գործողություն կատարում,այն մարդը, որ գիտակցական նպատակ ունի:Բնավորությունը դաստիարակվում է հասարակության մեջ, անհատների գործողության արդյունքում:Առանց բնավորության մարդը չի կարող դուրս գալ անորոշությունից, այն վիճակից, որում հայտնվել է հայ հասարակությունը:
Շատ չտարածվելով՝ կասեմ մի բան, այս ուղին բռնած ազգովի ու՞ր ենք գնում , ու՞ր է տանում այս ճանապարհը ,/ անտարբերությունը,փողի տենչը, աղքատ , բայց սուտ հպարտ երևալու մարմանջը, կեղծ մոդաներով շարժվելը/ և այսպիսի բազմաթիվ օրինակներ:Մեզ պակասում է ազգովի ազգայինով մտածելու գաղափարը:Մեզ ցույց տալով իբրև ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ժողովուրդ՝ / երբ դրա կարիքը չկա/ ավելի շատ լուրջ հարցերում բռնում ենք շրջադարձի ճանապարհը, որտեղ առաջ է գալիս շեքսպիրյան լինել - չլինելու հարցը:
ՄԵԶ՝ բոլորիս, արթնանալ է պետք ափիոնային այս նիրհից, որում հայտնվել ենք ազգովի, դադարել ենք նպատակ ունենալու հրամայականից:Այս այն Հայաստանը չէ, որ մենք կուզենք տեսնել, այլ այն է , որ մենք ապրում ենք մաքառելով , տանջվելով, բողոքելով, տրտնջալով, գաղթելով...