Ստեփանակերտում հերթական վրաերթն է եղել. տուժածը կոտրվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հուլիսի 27-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում վրաերթ է եղել:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը: Աղբյուրի հաղորդմամբ, Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Հ. Խ-ն, վարելով իրեն պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, Տիգրան Մեծ փողոցի թիվ 60 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի թիվ 33 շենքի N բնակարանի բնակչուհի, 1978թ. ծնված Նանար Արզումանյանին: Վրաերթի հետևանքով վերջինս ձեռքի և ոտքի փակ կոտրվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:
Ինչպես քիչ առաջ հայտնեցին Հանրապետական բժշկական կենտրոնից, Նանար Արզումանյանի առողջական վիճակը բավարար է, և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: