Հայ հայտնիներից ովքեր բաժանվեցին այս տարի. Ֆոտոշարք
TVՄարդիկ հանդիպում են, սիրահարվում, սկսում համատեղ կյանք, սակայն մի շարք դեպքերում որոշ ժամանակ անց հասկանում, որ այլեւս անիմաստ է շարունակել հարաբերությունները։
Հայ հայտնիներից ոմանք 2015 թվականին եւս անցան բաժանության ճանապարհը։ Ինչեւէ, մենք մաղթում ենք նրանց, որ 2016-ին գտնեն իրենց նոր երջանկությունը։
Անի Քոչար-Արման Մուշեղյան
Նրանք համատեղ որդի ունեն։
Այս տարվա գարնանը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ամիսներ անց ամուսնալուծվեց։Նրա նախկին ամուսինը Վան Հակոբյանն է։
Նաիրան բալիկի է սպասում։
2013 թվականից ամուսնացած դերասան ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն այս տարի ամուսնալուծվեցին:
Դերասանուհին հաստատել էր տարածված լուրն ու նշել, որ չի ցանկանում այլ մանրամասներ հաղորդել: «Ես եմ հեռացել Վահագից, բայց նա սկսեց մեր բաժանության մասին խոսել, որն այս շրջանում, կարծում եմ, ճիշտ չէր»,- ասել էր նա:
Երգչուհի Սիդնի Գրիգորյանն ու պրոդյուսեր Սամվել Ղազարյանը, որոնք սիրավեպ ունեին, այս տարի եւս բաժանվեցին։
«Քաղաքում» հեռուստասերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանի ու Նիկայի դերակատար Մանանա Գևորգյանի սիրային հարաբերությունները եւս այս տարի խզվեցին։


