Գյուղմթերքի անվնաս արտահանումն այսուհետ ապահովված է
BlogԿարինա Սանթրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ-վրացական հարաբերություններն ինտենսիվ կերպով շարունակում են զարգանալ: Երկու երկրների համար կարևոր են հատկապես տնտեսական իրավիճակի բարելավման և այդ ոլորտում կայուն զարգացման ապահովման խնդիրները:
Նկատելի է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են երկկողմ հանդիպումները տարբեր ձևաչափերով, որի արդյունքում ավելի են ամրապնդվել հայ-վրացական հարաբերությունները:
Այս տեսանկյունից վարչապետ Աբրահամյանի՝ Վրաստան կատարծ այցը բավականին արդյունավետ էր, քանի որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Կազբեկի (Դարիալի) սահմանային անցակետի աշխատանքային ժամանակը երկարաձգելու վերաբերյալ:
Նոր աշխատանքային գրաֆիկի համաձայն անցակետի աշխատանքային ժամանակը երկարաձգվել է 3 ժամով` գործելով առավոտյան 05.30-ից մինչև 24.00-ն, ինչը թույլ կտա խուսափել խցանումներից և տեղափոխվող ապրանքները, այդ թվում նաև գյուղմթերքը, անարգել տեղ հասցնել: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նման որոշում ընդունվել է հատկապես տարվա այս եղանակին, երբ գյուղացին գյուղմթերք իրացնելու և արտահանելու խնդիր ունի:
Այսպիսով կարող ենք նշել, որ մաքսակետում աշխատանքային ժամերի ավելացումը կնպաստի ինչպես Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների աճին, այնպես էլ նախադրյալներ կստեղծի փոխադրումները ավելի դյուրին դարձնելու համար: