Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Արա Աբրահամյանը հանդիպել է Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ

Հոկտեմբերի 14-22-ը՝ Սոչիում տեղի է ունենալու Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը՝ «Հանուն խաղաղության, համերաշխության և սոցիալական արդարության մենք պայքարում ենք ընդդեմ իմպերիալիզմի՝ հարգելով մեր անցյալը, մենք կառուցում ենք ապագան» կարգախոսի ներքո:

Երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում են լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչներ, ինժեներներ և IT մասնագետներ, ձեռնարկատերեր, ուսանողական խորհուրդների ղեկավարներ, երիտասարդ գիտնականներ և դասախոսներ:

Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին Հայաստանը կներկայացնի 250 անդամից բաղկացած պատվիրակությունը:

Հայկական պատվիրակության թվում են Ռուսաստանի հայերի միության հայկական մասնաճյուղի 33 ակտիվիստ, որոնց հովանավորում է ՌՀՄ նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Մասնակիցների թվում են «Եղել ենք, կանք, կլինենք» ուսանողների և աշակերտների գրական ստեղծագործությունների միջազգային մրցույթի 20 հաղթող, հայկական դպրոցների աշակերտների շրջանակում կազմակերպված «Երգը բարեկամության կամուրջ է» կարգախոսով ռուսական երգի մրցույթի 8 հաղթող, ՌՀՄ երիտասարդական ասոցիացիայի 7 անդամ և Vesti.am լրատվական կայքի երկու լրագրող:

Պատվիրակության կազմում, որպես փառատոնի հատուկ հյուրեր, ներգրավված են ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ղեկավարները և գործընկերները: ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ևս մեկ ներկայացուցիչ Մոսկվայում կմասնակցի շքերթ-դիմակահանդեսի:

ՌՀՄ և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի կողմից Երևանում կազմակերպվել էր փառատոնի մասնակիցների և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը: Հանդիպմանը ՌՀՄ նախագահը կոչ է արել մասնակիցներին սիրել, հարգել, հավատալ սեփական ուժերին և միշտ ինքնավստահ լինել:

«Կարևոր է, որ մենք ինքներս հավատանք մեզ, քանի որ հաճախ մարդն ինքն է իրեն վնասում, երբ ինքնավստահ չէ: Մենք պետք է սիրենք, հարգենք և հավատանք ինքներս մեզ: Ցանկանում եմ, որ դուք համերաշխ լինեք: Համերաշխությունը հավատ է, սեր և հարստություն: Մաղթում եմ ձեզ հաջողություն և վստահ եմ, որ դուք արժանիորեն կներկայացնեք մեր երկիրը և կազմակերպությունը Սոչիում»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաև հավելել է, որ սիրում է շփվել երիտասարդության հետ, հաճախ հանդիպումներ է անցկացնում նրանց հետ և պատրաստվում է Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի տարածքում երիտասարդական կենտրոններ բացել, որտեղ  գործարարները, գիտնականները, ինչպես նաև հաջողության հասած մարդիկ կդառնան երիտասարդների հովանավորները:

Հանդիպման վերջում փառատոնի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Արա Աբրահամյանին իրենց հովանավորելու և Հայաստանը Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին ներկայացնելու հնարավորություն տալու համար:

Լաուրա Աբրահամյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյան

Vesti.am

 

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ
Ամենադիտված