Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


ԻՊ-ի զինյալների դեմ պայքարելու փոխարեն Էրդողանն իր անձնական շահերն է հետապնդում

Միջազգային

Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարեւան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:

Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել եւ աջակցել է՝ Սիրիա ներթափանցելու համար եւ բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում: Ըստ գնահատականների՝ վերջին տարիներին 25 հազար օտարերկրյա եւ 1.000 թուրք ջիհադականներ են անցել Թուրքիայի սահմանը՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ Սիրիայի կողմից արձակված կրակոցից մեկ թուրք զինվորի սպանվելու փաստը՝ Էրդողանը հրամայեց ցամաքային եւ օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալ, ձախակողմյան գրոհային եւ «Իսլամական պետության» (ԻԼԻՊ) կողմնակից լինելու մեջ:

Մի քանի տարվա դժկամությունից հետո, Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24-ին վերջապես հայտարարեց, որ Միացյալ Նահանգներին թույլ կտա օգտագործել իր ռազմական օդանավակայանները՝ Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար:

ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու կամ Միացյալ Նահանգների հետ Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններում համագործակցելու փոխարեն, Էրդողանի իրական մտադրությունն է՝ ամրապնդել իր սեփական իշխանությունը՝ հասնելու հետեւյալ շահադիտական նպատակներին.

1. Թուրքիայի նախագահը գիտակցում է, որ եթե իր իշխող կուսակցությանը չհաջողվի կոալիցիոն կառավարություն ձեւավորել, ապա նա պարտավոր է խորհրդարանական ընտրությունների նոր փուլ անցկացնել: Հետեւաբար, խիստ գործողություններ ձեռնարկելով ԻԼԻՊ-ի եւ քուրդ զինյալների դեմ՝ Էրդողանը հույս ունի, որ թուրք ընտրողները լրացուցիչ քվեներ կտան իր կուսակցությանը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանական մեծամասնությունը վերականգնելու համար:

2. Մյուս կարեւոր նպատակը, որի համար Թուրքիան ռմբակոծում է Հյուսիսային Սիրիան եւ Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազաներն  Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալում է հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում, ոչ թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարելն է, այլեւ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդերի միավորման խափանումը, որոնք ցանկանում են անկախ Քուրդիստան ստեղծել:

3. Ռազմական գործողություններ իրականացնելով Սիրիայում՝ Էրդողանը հույս ունի հաջողեցնել Սիրիայի կառավարության տապալման եւ մարիոնետ ռեժիմի հաստատման իր վաղեմի երազանքը, դրանով իսկ ընդլայնելով իր՝ որպես նեոօսմանյան սուլթանի անձնական իշխանությունը:

4. Վերջապես, հանդուգն հայտարարություններ անելով ԻԼԻՊ-ի դեմ եւ թույլ տալով ամերիկացիներին օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, Թուրքիան մտադիր է  համոզել Միացյալ Նահանգներին եւ Արեւմտյան Եվրոպային, որ նա ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից է եւ հավատարիմ գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում: Նման դրական կերպարի ստեղծումը հատկապես կարեւոր է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեծ տերություններն ավարտել են միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնությունը, որը կարող է բարձրացնել վերջինիս դերակատարությունը տարածաշրջանում եւ նվազեցնել Թուրքիայինը:

Հետամուտ լինելով այս չորս նպատակներին՝ Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի եւ հարեւան պետությունների կայունությունը.

1. Հարձակվելով ԻԼԻՊ-ի թիրախների վրա Հյուսիսային Սիրիայում, իբր ի պատասխան սպանված թուրք զինվորի, Անկարան խզում է իր գաղտնի փոխըմբռնումը ԻԼԻՊ-ի հետ՝ խուսափելու փոխադարձ հարձակումներից: Այժմ ԻԼԻՊ-ը ստիպված է պատասխան հարված տալ: Անցյալ շաբաթ ինքնասպան ահաբեկչի հարձակումը թուրքական Սուրուչ քաղաքում, երբ սպանվեց 32 եւ վիրավորվեց 100-ից ավելի մարդ, թերեւս ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության նախերգանքն է ամբողջ Թուրքիայի տարածքում:

2. Անցյալ շաբաթ Թուրքիան խախտեց հրադադարի համաձայնագիրը, որ ստորագրել էր ՔԲԿ-ի հետ 2013 թվականին, ռմբակոծելով վերջիններիս բազաները Հյուսիսային Իրաքում եւ ձերբակալելով հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում:  ՔԲԿ-ն արդեն պատասխանել է՝ սպանելով մի քանի թուրք ոստիկանների եւ խոստանալով ավելի մեծ արյունահեղություն: Բացի այդ, հարձակվելով քրդերի վրա Սիրիայում եւ Իրաքում, Թուրքիան կթուլացնի այն միակ ուժը, որը հաջողությամբ պայքարում էր ԻԼԻՊ-ի դեմ: Քանի որ Միացյալ Նահանգները քուրդ զինյալներին դիտարկում է իբրեւ իրեն փոխարինող ցամաքային ուժեր, ապա թուրքական հարձակումները քրդերի դեմ կխոչընդոտեն ԱՄՆ ռազմական նպատակների իրագործմանը տարածաշրջանում:

3. Եթե Էրդողանը ներխուժի Հյուսիսային Սիրիա, «անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով, թուրքական զորքերը, ամենայն հավանականությամբ, շատ մեծ կորուստներ կունենան կռվելով ոչ միայն սիրիական բանակի, այլեւ քուրդ զինյալների եւ տասնյակ ջիհադական խմբավորումների դեմ: Թուրքիան կարող է բախվել նաեւ Իրանի զորքերին, որոնք օգնության կհասնեն իրենց սիրիական դաշնակցին, եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներին, որոնք սատարում են Ասադի վարչակարգին:

Թուրքիայի նախագահի ինքնանպատակ կեղծ պատերազմն ահաբեկիչների դեմ կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ՝ բռնությունների աճ գրանցելով ամբողջ Թուրքիայում եւ հարեւան երկրներում: Եթե Անկարան իրոք շահագրգռված է ջիհադականների դեմ պայքարում, ապա նա շատ վաղուց պետք է դա աներ՝ ԻԼԻՊ-ին եւ ահաբեկչական այլ խմբավորումներին զինելու եւ սադրելու փոխարեն: Թուրք ղեկավարները հնձում են այն, ինչ ցանել են: Նրանք կարող են մեղադրել միայն իրենց...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանեց՝ Ռուզաննա Ավագյանը

Աղբյուրը՝ NEWS.am

Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված